Տնտեսություն

«Բանկայնացման» աստիճանը ցածր է

07.05.2006

Մոտ ապագայում մոսկովյան «Յունիաստրում» բանկը կդիմի ՀՀ ԿԲ-ին՝ հայաստանյան «Յունիբանկի» կապիտալում մասնակցություն ունենալու նպատակով: Նախատեսվում է, որ դրանից հետո բանկի սեփական կապիտալը կկազմի մոտ 14 մլն դոլար: Ինչպես երեկ տեղեկացրեց «Յունիաստրում» բանկի նախագահ, «Յունիբանկի» խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը, վերոնշյալ գործարքի գումարը կկազմի մոտ 5 մլն դոլար: Սակայն թե որքան ժամանակից հետո կկնքվի գործարքը, դեռ հայտնի …

կարդալ ավելին

Անմահական ապրանքանիշն հայոց

07.05.2006

Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի համաձայն` այս ընկերությունը «Ջերմուկ Գրուպի» «ապրանքային նշանին շփոթության աստիճան նմանությամբ շշերում շշալցրել եւ իրացրել է ջերմուկ»: Հանձնաժողովը գործի հետ կապված ուներ նաեւ Մտավոր սեփականության գործակալության գրությունն այն մասին, թե «Սուպեր-Էս Ջի-Գրուպի» կողմից իրացվածն, իրոք, շփոթության աստիճանի նմանեցված է «Ջերմուկ Գրուպին» 10 տարի սեփականության իրավունքով պատկանող ապրանքային նշանին: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության …

կարդալ ավելին

Ճոխությո՞ւն, թե՞ փոխադրամիջոց

07.05.2006

Եվ իրոք, արտասահմանյան մեքենաների թիվը, հատկապես Երեւանում, գնալով հավասարվում է խորհրդային մեքենաների թվին։ «Մեքենան ոչ թե շքեղություն է, այլ փոխադրամիջոց». ինչքան հիշում եմ, այս խոսքերի հեղինակը Ֆորդն է, որը ցանկանում էր ավտոմեքենան մատչելի դարձնել բնակչության լայն շերտերի համար։ Հայերի համար մեքենան զուտ փոխադրամիջոց չէ. այն շատ դեպքերում արտացոլում է տիրոջ էությունը, դիրքը եւ իրավունքների շրջանակը։ …

կարդալ ավելին

Բենզինը կթանկանա

07.05.2006

Հայաստանում բենզինի գնի բարձրացումը պայմանավորված է նավթի համաշխարհային գնի աճով, իսկ այս իրավիճակի պահպանման դեպքում երկրում բենզինը կշարունակի թանկանալ: Վերջին օրերի ընթացքում բենզինի հայաստանյան գինն աճել է 10%-ով, եւ այսօր կազմում է 370 դրամ՝ 1 լիտր «Premium»-ի դիմաց: «Ֆլեշ» ընկերությունից, որի բաժինը Հայաստանի բենզինի շուկայում 30% է, հավաստիացրել են, որ նավթի համաշխարհային գնի շարունակական աճի …

կարդալ ավելին

Ո՞ր ոլորտների հաշվին է պետությունը հարստացել

07.05.2006

ՀՀ Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) արդեն հրապարակել է 2006թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցուցակը: Հիշեցնենք, որ առաջին անգամն է, որ այդ ցուցակը ներառում է ոչ թե 300, այլ՝ 1000 անուն: Ըստ պաշտոնական տվյալների, նշված ժամանակահատվածում բյուջեի մասով հարկային մուտքերը կազմել են 43,2 մլրդ դրամ: Իսկ առաջին 1000 հարկատուները, որոնց պատկանում է պետբյուջեի մուտքերի առյուծի բաժինը, …

կարդալ ավելին

Առաջին եռամսյակը՝ թվերով

07.05.2006

Իսկ տնտեսական առումով այդքան շատ խոսելու տեղ չունենք։ Միշտ նշում ենք, որ բնական ռեսուրսներով աղքատ երկիր ենք, սակայն կան հատուկենտ ոլորտներ, որոնց միշտ անդրադարձ կատարվել ու կատարվում է։ Օրինակ, հանքային ջրերը, կոնյակը, քարը եւ այլն։ Վերջին տարիներին (իսկ ավելի ստույգ՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք) մեր տնտեսական հաջողության օգտին խոսող փաստարկների թվին գումարվել է եւս մեկը …

կարդալ ավելին

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում

04.05.2006

Համակարգի մասնագետները վստահեցնում են, որ ապահովագրական համակարգն ածանցվում է երկրի տնտեսությունից եւ նույն տնտեսության հայելին է: Այսինքն, որքան զարգացած լինի երկրի տնտեսությունը, նույնքան լավ կգործի ապահովագրական համակարգը: Բայց եթե մեր տնտեսության տարբեր ոլորտներում ինչ-որ չափով գործում է այդ համակարգը, դա չի նշանակում, թե այդ ոլորտներն ավելի զարգացած են, քան գյուղատնտեսությունը: Այո, իսկապես, ինչ-որ հակասություն ստեղծվեց: …

կարդալ ավելին

Հանքային ջրերի շուկա. խուժա՞ն, թե՞ ազնիվ մրցակցություն

04.05.2006

Շշալցված հանքային ջուրն այն եզակի ապրանքատեսակներից է, որից Հայաստանը չի ներմուծում: Ավելի ճիշտ, մեծ խմբաքանակներով չի ներկրում, քանզի որոշ մեծ սուպերմարկետներում երբեմն կարելի է հանդիպել Եվրոպայում շշալցված հանքային ջրեր: Դրանք, սակայն, անծանոթ են լայն հայ սպառողին, Հայաստանում իրացման շուկա չունեն, եւ խանութները միայն իրենց հեղինակության համար են դրանք բերում: Հայաստանն այն եզակի երկրներից է, որ …

կարդալ ավելին

Այս տարի էլ՝ ցրտահարությունը

01.05.2006

Գյուղատնտեսության նախարարությունն ահազանգում է սպասվող ցրտահարության մասին: Հիդրոմետ վարչության կանխատեսումների համաձայն` ապրիլի լույս 27-ի գիշերը սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ մինչեւ զրոյական աստիճան: Գյուղնախարարությունն այս մասին տեղյակ է պահել մարզպետարանների համապատասխան վարչություններին: «Առաջին հերթին կտուժեն հողի մակերեսին ավելի մոտ գտնվող բուսատեսակները՝ խաղողի այգիները, արդեն հողի մակերեսից դուրս եկած ցողուններ ունեցող կարտոֆիլի ցանքերն ու բաց դաշտում …

կարդալ ավելին

300-ը դարձավ 1000

01.05.2006

ՀՀ Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) հրապարակել է 2006թ. առաջին եռամսյակի ընթացքում առավելագույն հարկեր մուծած ընկերությունների ցանկը։ Նախորդ տարվա հետ տարբերությունն այն է, որ այս անգամ խոշոր հարկատուների ցուցակում տեղ են գտել ոչ թե 300, այլ 1000 հարկատուներ։ Դա արվել է այն նպատակով, որպեսզի հանրությունն ավելի լայն պատկերացում կազմի հանրապետությունում գործող ընկերությունների եւ նրանց գործունեության մասին։ …

կարդալ ավելին

Անշարժ ու անդորր գույքի շուկան

01.05.2006

Երեւանի անշարժ գույքի շուկայում տարօրինակ անդորր է։ Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող գործակալություններում բողոքում են, որ արդեն կես տարի է, կտրուկ նվազել է գործարքների թիվը։ Նույնն են պնդում նաեւ նոտարական գրասենյակների աշխատակիցները։ Բնակարանների առք ու վաճառքով զբաղվողները երեւանյան անշարժ գույքի շուկան հստակ բաժանում են երկու հատվածի` հին ու նորակառույց բնակարանների։ Շուկայի այս հատվածներում խիստ տարբեր իրավիճակ …

կարդալ ավելին

Բոյկոտե՛նք միջին խավի ձեւավորումը

01.05.2006

ՀՀ նախագահը նույնիսկ այդ գծով խորհրդական էլ ունի, որն ամեն անգամ ժողովրդի հետ հանդիպելիս չի մոռանում խոսել իր առաքելության մասին եւ ոգեւորված հայտարարում է, որ ինքն ու մեր իշխանավորները միջին խավ ձեւավորելու գործում մեծ հաջողությունների են հասել: Սակայն փաստերը հակառակն են ապացուցում: Մեր իշխանություններն ամեն ինչ արեցին, որ տնտեսության ցանկացած ոլորտ մոնոպոլիզացվի: Իսկ մոնոպոլիզացումը միջին …

կարդալ ավելին

«Հայրենասիրության» տնտեսական գործոնը

01.05.2006

Ապրիլի 25-ին հայ սպառողների շահերը պաշտպանող հասարակական 2 կազմակերպություններ սննդի անվտանգությանը նվիրված ասուլիս էին կազմակերպել։ Դրան չէինք անդրադառնա, եթե բանախոսներից մեկը չհայտարարեր՝ թուրքական ապրանք գնելը հայերի արժանապատվությունից ցածր է… Բանախոսները՝ Աբգար Եղոյանն ու Արմեն Պողոսյանը, Հայաստանում վաճառվող սննդամթերքի անվտանգության թեմայից սահուն անցում կատարեցին հայ-թուրքական հարաբերություններին եւ հայրենասիրությանը։ Ըստ երեւույթին, ապրիլի 25-ը պատահական չէր ընտրված եւ …

կարդալ ավելին

Ուկրաինացիները գնեցին

24.04.2006

Ուկրաինական «Ուկրպրոմբանկը» երեկ պաշտոնապես հայտարարել է «Հայինվեստբանկի» բաժնետոմսերի 35%-ի ձեռք բերման մասին: «Ուկրպրոմբանկի» հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ «Հայինվեստբանկի» բաժնետոմսերի գնումն իրականացվել է սեփական միջոցների հաշվին: Բանկում հրաժարվել են նշել գործարքի գինը եւ հաղորդել արտասահմանյան շուկայում «Ուկրպրոմբանկի» գործունեության հեռանկարների մասին: Ուկրաինական բանկերի ասոցիացիայի տվյալներով, 2006թ. մարտի 1-ի դրությամբ «Ուկրպրոմբանկն» ակտիվների գծով ուկրաինական բանկերի շարքում …

կարդալ ավելին

Կատարվե՞լ են

24.04.2006

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը հաղորդել է, որ GRECO-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը ներկայացված երկու տասնյակից ավելի երաշխավորությունները բաժանվել են ՀՀ բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին եւ ստացված պատասխանների հիման վրա կազմվել …

կարդալ ավելին

Թե ինչպես ոչ ոք չէր ուզում դառնալ ընտրական հանձնաժողովի անդամ

24.04.2006

Հայաստանի Երրորդ Հանրապետության 15-ամյա պատմության ընթացքում այսպիսի բան լսե՞լ էիք։ Լինի ընտրական գործընթաց, եւ շահագրգիռ կողմերից ոչ ոք չուզենա ներկայացուցիչ ունենալ ձայները հաշվելու հույժ կարեւոր գործում։ Մենք էլ չէինք լսել… Սակայն երեկ մեր աչքով տեսանք։ Իսկ այդ հերոսության հեղինակները մեր հայրենի հասարակական կազմակերպություններն էին։ Այո, հենց ՀԿ-ները։ Իհարկե, մենք դեռ այդ աստիճանի ժողովրդավար չենք, որ …

կարդալ ավելին

Խմե՞լ, թե՞ չխմել

24.04.2006

Ցավոք, չնայած բազմաթիվ ստուգումներին, արտոնագրերի եւ սերտիֆիկատների առկայությանը, կեղծարարություններ, այնուամենայնիվ, հանդիպում են: Իսկ որոշ «արտադրողներ» նույնիսկ գտնում են, որ ծորակի ջրին սոդա, յոդ, աղ եւ ածխաթթու գազ ավելացնելով` կարելի է ստանալ հանրահայտ հանքային ջրերից ոչ վատ ըմպելիք: Իսկ դրա պատրաստելն ամենեւին էլ թանկ չէ: Նման անբարեխիղճ «ձեռնարկատերերի» համար այդ արտադրությունը գերշահույթներ է ապահովում, իսկ սպառողի …

կարդալ ավելին

Թութուն ցանե՞նք

22.04.2006

Հայերը տարեկան ծխում են մոտ 5 միլիարդ հատ սիգարետ։ Թեեւ 2006թ. մարտի 1-ից ուժի մեջ մտած «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքով եւ «Գովազդի մասին» օրենքի փոփոխություններով քայլեր են ձեռնարկվել ծխախոտամոլության դեմն առնելու համար, սակայն ծխողների թիվը հանրապետությունում գնալով մեծանում է։ Իսկ վաճառվող սիգարետների որակը, մեղմ ասած, մտահոգվելու տեղիք է տալիս։ Կարդացեք Ամեն …

կարդալ ավելին

Հայ արտադրողը ոգեւորված է

22.04.2006

Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներ տեղեկացնում են այն մասին, որ վրացական հանքային ջրերը Ռուսաստանում կարող են արժանանալ գինիների ճակատագրին: Հնարավոր է, որ ՌԴ-ն արգելի նաեւ դրանց ներմուծումը, ինչը Վրաստանի վարչապետը համարում է «բացառապես քաղաքական քայլ»: Ռուսաստանի շուկայում մեծ տեղ ունեցող «Բորժոմի» ապրանքատեսակի ներմուծման արգելմամբ, ՌԴ-ն այլ երկրների հանքային ջրերի նկատմամբ մեծ պահանջարկ կունենա: Այս փաստի առնչությամբ …

կարդալ ավելին

Նոր հեռանկարներ

22.04.2006

«Գազի եւ էլեկտրաէներգիայի բնագավառում խնդիրների փոխշահավետ լուծումը Ռուսաստանի հետ համագործակցության նոր հեռանկարներ է բացում»,- երեկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Կարասինը Երեւան է ժամանել Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանների հետ տարածաշրջանային …

կարդալ ավելին