Ուկրաինական «Ուկրպրոմբանկը» երեկ պաշտոնապես հայտարարել է «Հայինվեստբանկի» բաժնետոմսերի 35%-ի ձեռք բերման մասին: «Ուկրպրոմբանկի» հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ «Հայինվեստբանկի» բաժնետոմսերի գնումն իրականացվել է սեփական միջոցների հաշվին: Բանկում հրաժարվել են նշել գործարքի գինը եւ հաղորդել արտասահմանյան շուկայում «Ուկրպրոմբանկի» գործունեության հեռանկարների մասին: Ուկրաինական բանկերի ասոցիացիայի տվյալներով, 2006թ. մարտի 1-ի դրությամբ «Ուկրպրոմբանկն» ակտիվների գծով ուկրաինական բանկերի շարքում զբաղեցրել է 12-րդ տեղը եւ 9-րդ տեղը՝ կապիտալի գծով: «Արմինֆոյի» տվյալներով, «Հայինվեստբանկի» կանոնադրական կապիտալը կազմում է 5,3 մլն դոլար (14-րդ տեղը Հայաստանում): Անցյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, բանկի բաժնետոմսերի 35%-ը պատկանում էր Գրիգոր Սուքիասյանին, 15,6%-ը՝ հայկական «Յունիբանկին», իսկ մնացած 49,4%-ը՝ 10%-ից պակաս մասնաբաժնով բաժնետերերին: