Հայաստանում բենզինի գնի բարձրացումը պայմանավորված է նավթի համաշխարհային գնի աճով, իսկ այս իրավիճակի պահպանման դեպքում երկրում բենզինը կշարունակի թանկանալ: Վերջին օրերի ընթացքում բենզինի հայաստանյան գինն աճել է 10%-ով, եւ այսօր կազմում է 370 դրամ՝ 1 լիտր «Premium»-ի դիմաց: «Ֆլեշ» ընկերությունից, որի բաժինը Հայաստանի բենզինի շուկայում 30% է, հավաստիացրել են, որ նավթի համաշխարհային գնի շարունակական աճի դեպքում, առաջիկա 10 օրերին Հայաստանում բենզինը կթանկանա եւս 2-3%-ով: Իսկ «Max group» ընկերությունում նշել են, որ եթե Իրանում ռազմական գործողություններ սկսվեն, Հայաստանում բենզինի գինը կարող է աճել մինչեւ 1,5 դոլար, թեեւ Հայաստանն Իրանից բենզին չի ներմուծում: