«Գազի եւ էլեկտրաէներգիայի բնագավառում խնդիրների փոխշահավետ լուծումը Ռուսաստանի հետ համագործակցության նոր հեռանկարներ է բացում»,- երեկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Կարասինը Երեւան է ժամանել Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանների հետ տարածաշրջանային խորհրդակցություն անցկացնելու նպատակով: