Նոր են ոտքի կանգնել

10/04/2006

«Վիվա Սելլ» ընկերությունը դեռեւս պատրաստ չէ հունական OTE ընկերությունից ձեռք բերել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ը: Այդ մասին հայտարարել է «Վիվա Սելլի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մենք նոր ենք դուրս եկել բջջային կապի հայկական շուկա եւ վերջապես ոտքի ենք կանգնել»,- նշել է նա՝ հետագայում չբացառելով նման գործարքի հնարավորությունը: