Ակցիա են անելու

24/03/2006

«Մեղքն «ԱրմենՏելինն» է, մեղքն այն պրովայդերներինն է, ովքեր ծառայություններ են մատուցում մեր քաղաքացիներին: Նրանք պարտավոր էին ինտերնետ հասանելիության ծառայության մատուցման ժամանակ տեղադրել ֆիլտրեր, որոնք թույլ չտային դրսի պրովայդերներին այդպիսի «ռեկետ» իրականացնել»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արշակ Սադոյանի հարցին այսպես պատասխանեց կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը` ավելացնելով. «Հնարավոր չէ, որ ՀՀ քաղաքացին գիշերը ժամը 4-ին երկու ժամ Ֆիլիպիններում խոսի: Մենք ամեն ինչ անում ենք, որ կարողանանք նպաստել մեր քաղաքացիների շահերի պաշտպանությանը»: Հիշեցնենք, որ ինտերնետից օգտվելիս մի շարք քաղաքացիների հեռախոսի հաշիվների վրա ֆանտաստիկ թվեր էին գրանցվել: Այսօր ժամը 12-ին Արշակ Սադոյանն «ԱրմենՏելի» անօրինականություններից տուժած քաղաքացիներին հանրահավաքի է հրավիրել ՀՀ Կառավարության շենքի մոտ: