Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին երեկ հայտարարել է, թե Վրաստանը կարող է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությանը վաճառել Հարավային Կովկասը սնող մայր գազատարը, եթե առաջարկվող գինը եւ պայմանագիրն ընդունելի լինեն Վրաստանի համար: «Եկեք պատկերացնենք, որ «Գազպրոմ»-ն առաջարկում է բավական բարձր գին գազատարի համար, սկսում է իրականացնել վերականգնման աշխատանքներ եւ ցանկանում, որ ապագայում պայմանագրով նախատեսված պայմաններն ընդունելի լինեն մեզ համար: Ինչո՞ւ մենք պետք է մերժենք «Գազպրոմ»-ին»,- ըստ civil.ge-ի, շեշտել է Գիլաուրին: