«Ռուսալը»` դատարանի առաջ

24/03/2006

«Ռուսալ» ԲԲԸ-ն անօրինական է համարում Նյու Յորքի դատարանին ամերիկյան «BFI Group» ընկերության ներկայացրած 2,8 մլրդ դոլարի հայցը: Ընկերությունը «Ռուսալին» մեղադրում է Նիգերիայի պաշտոնատար անձանց հետ անօրինական համաձայնության գալու մեջ` այդ երկրի կառավարության կողմից ալյումինային «Alscon» ընկերության բաժնետոմսերի 77,5%-ի վաճառքի գործում: Ըստ «Ռուսալի», Նյու Յորքի դատարանն իրավունք չունի քննել այս գործը, այն պետք է լսվի Նիգերիայի կամ ՌԴ-ի դատարաններում: Հիշեցնենք, որ տարեսկզբին «Ռուսալը» 250 մլն դոլարով ձեռք բերեց նիգերիական «Alscon» ընկերության բաժնետոմսերը, սակայն 2004թ. հուլիսին Նիգերիայի կառավարությունը «Alscon»-ի սեփականաշնորհման մրցույթ էր հայտարարել, որում հաղթել էր ընկերության բաժնետոմսերի 77,5%-ի համար 410 մլն դոլար առաջարկած «BFI Group»-ը: