«Հայէլցանցեր» ընկերության լրատվության բաժնի պետ Մարգարիտա Գրիգորյանը տեղեկացրեց, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հայտով իրենք դեռ չեն դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Մ.Գրիգորյանը ավելացրեց նաեւ, որ իրենք դեռ հաշվարկ չեն կատարել, թե ինչքան կթանկանա էլեկտրաէներգիան: