«Նովոստի-Գրուզիա» գործակալությունը հաղորդում է, որ ներկայումս մշակվում է Ռուսաստանի տարածքը շրջանցող եւս մեկ գազատար խողովակաշար կառուցելու ծրագիր: Գազատարն Ադրբեջանից՝ Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքով, Սեւ ծովի հատակով վառելիքը կհասցնի եվրոպական երկրներ: Ծրագրի նախաձեռնողը «Վրաստան-Ուկրաինա-Եվրամիություն խողովակաշար» անունով ընկերությունն է: Ծրագիրն անցած շաբաթավերջին քննարկվել է Թբիլիսիում: Ըստ նախնական հաշվարկների, ծրագրի իրագործման համար կպահանջվի շուրջ 2 միլիարդ դոլար: Արդեն ստեղծվել է 5 ընկերություններից բաղկացած միջազգային կոնսորցիում: Խողովակի երկարությունը կկազմի մոտ 1000 կիլոմետր, լայնությունը՝ 20 սանտիմետր: Ծրագրի հեղինակները նշում են, որ խնդիրներից մեկը գազատարի խաչվելն է արդեն իսկ գոյություն ունեցող ռուսական «Երկնագույն հոսք» խողովակաշարի հետ: