Գազը թանկացավ

13/03/2006

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ սահմանեց գազի նոր սակագներ: Մինչեւ 10.000 խմ գազ սպառողը, այսինքն` բնակիչ բաժանորդը յուրաքանչյուր խմ գազի համար կվճարի 90 դրամ: 10.000 խմ եւ ավելի գազ սպառող արտադրող բաժանորդը կվճարի 65 դրամ 70 լումա: Գազի միջին սակագինը սահմանվեց 100 խմ-ի համար մոտ 163 դոլար: Այս նոր սակագները կկիրառվեն ապրիլի 10-ից հետո: