Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը հարկային տեսչություններին հանձնարարել է տնտեսվարող սուբյեկտների շրջանում ստուգայցեր կատարել եւ հետեւել, որպեսզի վերջիններս առեւտուր իրականացնեն միայն հայկական դրամով: Իսկ առեւտրային կետերը պետք է առանձնակի զգուշանան, քանզի օրենքով դոլարով առեւտուր կատարելու համար նրանց նկատմամբ կիրառվելու է տուգանք` գործարքի գումարի չափով: Հարկային մարմնի տվյալներով, անցյալ տարվա ընթացքում դեռ ոչ մի տնտեսվարող սուբյեկտ չի պատժվել: