«Սիբիրը» պարտքը մարեց

14/02/2006

Դեռ անցած տարի «Արմավիա» ավիաընկերության նախկին բաժնետեր «Սիբիր» ընկերությունն իր բաժնեմասը վաճառել էր հայկական կողմին: Սակայն, որպես կառավարության ներկայացուցիչ` Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսեսյանը դեռ այս տարվա սկզբին այդ համաձայնագիրը չէր ստորագրել, քանի որ «Սիբիրը» յուրաքանչյուր տարի 1 մլն դոլար պետք է վճարի ՀՀ կառավարությանը, ինչն այս տարի չէր արել: Ինչպես տեղեկացանք ՔԱԳՎ-ից, ավիաընկերությունն արդեն փոխանցել է վերոնշյալ գումարը, իսկ Ա. Մովսեսյանը ստորագրել է 2 ընկերությունների միջեւ կնքված պայմանագիրը, ինչը կառավարության նիստերից մեկում կարժանանա հավանության: