«Հայաստանը» Դուբայում

14/02/2006

Փետրվարի 19-22-ը Դուբայում կայանալիք «Գալֆուդ 2006» ցուցահանդեսի «Հայաստան» տաղավարում իրենց արտադրանքը կներկայացնեն 9 հայկական ձեռնարկություններ: Տաղավարի կազմակերպմանն աջակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID)` Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների շուկաների զարգացման ծրագրի (DAI-ASME) միջոցով: Ինչպես տեղեկացանք DAI-ից, Արաբական Միացյալ Էմիրություններում իրենց ապրանքատեսակները կներկայացնեն Ջրվեժ գյուղի «Արեգա» պահածոյի գործարանը, «Ռիո Գրանդե» սուրճն արտադրող «Ռաֆայել Կոնտինի» ընկերությունը, «Սիս», «Նոյյան», «Հագենաս», «Աշտարակ կաթ», «Արմեն-Համիկ եղբայրներ» կազմակերպությունները, ձկնամթերք արտադրող «Ակվատիկ» ընկերությունը եւ «Ուոթերլոք» ձեռնարկությունն` իր «Ապարան» ապրանքանիշի շշալցված հայկական ջրով: