ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն օրերս նշեց, թե կան բանկեր, որոնք չեն «ընդունում խաղի նոր կանոնները»` կապված կորպորատիվ կառավարման հայեցակարգի ներդրման հետ: Նա նաեւ վստահեցնում էր, թե այդ բանկերը կպատժվեն: Հայեցակարգի սկզբունքը հետեւյալն է. «Բանկը չի կարող մեկ անձի քմահաճույքից կախված լինել»: «Հայգյուղփոխբանկի» գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր ղեկավարած կառույցն այդ բանկերի թվին չի պատկանում: Դեռ ավելին, Ս. Գիշյանը համոզված է, որ Հայաստանում չկան այնպիսի բանկեր, որոնք դեմ են այս դրական երեւույթին, ինչը, բանկիրի կարծիքով, մասամբ արդեն վաղուց կիրառվում է ՀՀ-ում: Այս դեպքում էլ ո՞ւմ է «պատժելու» ԿԲ-ն: