2001-2005թթ. Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը տրամադրել է պարզ ընթացակարգով տրվող 4447 լիցենզիա: Այս ոլորտից անցած տարվա ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 791 մլն 825 հազար 630 դրամ: 2005թ. ուժը կորցրած է ճանաչվել 352 պարզ լիցենզիա, իսկ 7-ի գործողությունը կասեցվել է, որից 6-ինը` իրենց դիմումների հիման վրա, իսկ մեկինը` ՀՀ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության միջնորդությամբ: Ընդ որում, անցած տարի տրամադրված 777 պարզ լիցենզիաների գերակշիռ մասը (598) բաժին է ընկնում սննդամթերքի արտադրությանը, 69-ը` տվյալների փոխանցման ծառայությունների մատուցմանը, 26-ը` անասնաբուժությանը, 20-ը` բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանափակված կամ չամրացված ալմաստների առքուվաճառքին, ներմուծմանն, արտահանմանը եւ փոխադրմանը, 17-ը` դեղերի առեւտրին: Պարզ լիցենզիան անժամկետ եւ առանց լիզենզավորող հանձնաժողովի որոշմամբ է տրվում: