Որպես Համաշխարհային բանկի նախագահ իր պաշտոնավարման ինն ամիսների ընթացքում Փոլ Վոլֆովիցը թերթերում է հայտնվել հիմնականում աշխատակազմի հետ կապված հարցերով: Նեոպահպանողական կոմիսարները ստանձնում են վերահսկումը (փաստորեն Վոլֆովիցն իր շրջապատում ունի ընդհանուր առմամբ չորս հանրապետական): Համաշխարհային բանկի օրակարգն առեւանգվում է Բուշի մարդու կողմից (Վոլֆովիցն ընդդիմացել է Բուշի վարչակարգի պարտքի թեթեւացման եւ կլիմայի փոփոխության վատ քաղաքականություններին):
Համաշխարհային բանկի նախկին նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը գաղտնի չէր պահում հաստատությունը հեղափոխելու իր մտադրությունը, երբ անցավ այդ պաշտոնին 1995թ.: Վոլֆովիցի մուտքը եղավ համեմատաբար հանգիստ, բայց նրա հեղինակությունը, որպես Իրաքի պատերազմի ճարտարապետ, գունազարդեց նրա նկատմամբ վերաբերմունքը:
Միեւնույն ժամանակ, աշխատակազմի հետ կապված հարցերը մի հետաքրքիր բանի վրա են ստվեր գցում: Վերջին մի քանի ամիսներին ակնարկներ են եղել կոռուպցիայի վերաբերյալ թարմ մոտեցումների մասին: Հիմա վկայությունը հասել է կրիտիկական զանգվածին` թվում է, որ փոփոխությունն իրական է:
Սկզբում մի քիչ ենթատեքստի մասին: Համաշխարհային բանկը երկար տարիներ խուսափում էր կոռուպցիայի մասին նշելուց` հավատալով, որ այն պետք է դուրս մնա «քաղաքականությունից»: Սա աբսուրդ էր: Բանկը երկար ժամանակ վարկառուներին ասում էր, թե ինչպես պետք է կառուցեն իրենց բյուջեները – մի հստակ քաղաքական առարկա, եւ կոռուպցիան չէր կարող առանձնացվել բանկի զարգացման առաքելությունից: Այնժամ, Վուլֆենսոնի գալու հետ մեկտեղ, իրավիճակը սկսեց փոխվել: Վուլֆենսոնը սպառնաց «կոռուպցիայի քաղցկեղով» 1996թ., եւ բանկի հեղափոխական գլխավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Ջո Ստիգլիցը ճառեր արտասանեց` հարձակում գործելով զարգացման նեղ տնտեսական ընկալման վրա եւ հայտարարելով քաղաքականության կենտրոնականացումը:
Ճառերը մի բան են, գործողություններն` այլ բան: Վուլֆենսոնի օրոք բանկը մշակեց գերժամանակակից կոռուպցիոն ինդեքսներ, որոնք ներկայումս օգտագործվում են ԱՄՆ կառավարության կողմից` որոշելու լրացուցիչ օտարերկրյա աջակցության ծավալներն արժանի երկրներին` ստեղծելով մի վարչություն, որը պետք է հետաքններ պաշտոնական չարաշահումները բանկի ծրագրերում: Բայց հակակոռուպցիոն ստորաբաժանումը թերհագեցած էր աշխատակիցներով եւ անարդյունավետ, ու բանկը չշարունակեց Վուլֆենսոնի քաղցկեղի վերաբերյալ խոսակցությունը` պարբերար կրճատելով կոռումպացված վարկառուներին:
Գտնվեցին արդարացումներ: Վարկավորումը շարունակվում էր: Մի շարք կոշտ որոշումներում, որոնցից մի քանիսը լայնորեն ներկայացվել էին եւ որոշ մասը` ոչ, Վոլֆովիցը կասկածի տակ դրեց այս մշակույթը:
Բանկը կասեցրել էր 800 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ Հնդկաստանի առողջապահական վարկային ծրագիրը: Սա մեծ գումար է, իսկ Հնդկաստանը բանկի ամենավստահելի գործընկերներից մեկն է: Նա շատ վարկեր է ստանում, լավ տնտեսական ցուցանիշներ ունի եւ վտարում է զարգացման կազմակերպություններին, եթե նրանք մեծամտաբար են գործում: Բայց ասում են, որ հնդիկ քաղաքական գործիչներն իրենց ձեռքը դրել էին առողջապահական միջոցների վրա, այնպես որ, Վոլֆովիցը ցանկացած պարագայում կասեցրեց վարկերը:
Բանկը սառեցրեց վարկավորումը Չադին, որի կառավարությունը չպահեց աղքատության նվազեցման համար նավթային եկամուտների օգտագործման իր խոստումը: Չնայած Չադը փոքր երկիր է, սակայն սառեցված վարկերը բարձր նշանակություն ունեին: Դրանք նավթադոլարները զարգացմանը ծառայեցնելու փորձ էին: Որոշ համարձակություն պահանջվեց ընդունելու, որ նավթի անեծքն անսասան մնաց:
Բանկը անվավեր ճանաչեց ճանապարհային 14 պայմանագրեր Բանգլադեշում` կոռուպցիոն մրցույթների պատճառով: Դրանից հետո երկու կառավարական պաշտոնյա հեռացվեցին աշխատանքից, եւ Վոլֆովիցը նախատեսում է արգելել ներգրավված մասնավոր ընկերություններին` Համաշխարհային բանկի հետագա պայմանագրերից:
Կոռուպցիայի պատճառով բանկը սառեցրել է հինգ ծրագիր Քենիայում, չնայած, որ հաստատեց Քենիայի ֆինանսական կառավարման բարելավման ծրագիրը: Վերջերս Լոնդոն կատարած իր տարանցիկ այցելության ժամանակ Վոլֆովիցը նշեց, որ ընթրել է Քենիայի բարձրաստիճան պաշտոնյա Ջոն Գիթոնգոյի հետ, որը լքել էր երկիրն այն բանից հետո, երբ հրապարակվեց կառավարության նախարարների կոռուպցիայի մասին զեկույցը:
Բանկը դադարեցրել է մի ծրագիր Արգենտինայում, որը բարձրացրել էր աղքատ բանվորների աշխատավարձերը: Թվում է, որ որոշ գումարներ օգտագործվել են իշխող Պերոնիստական կուսակցության նախընտրական մեքենայի համար 2003թ. ընտրություններից առաջ, եւ կառավարությունը մեղադրանքներ ներկայացրեց մեկ բարձրաստիճան պաշտոնյայի եւ աշխատանքից ազատեց եւս 10 հոգու: Բանկի Արգենտինայի թիմը պատասխանեց` առաջարկելով նոր կոռուպցիոն միջոցառումներ եւ շարունակելով վարկավորման աշխատանքները: Սակայն Վոլֆովիցը պահանջեց, որ երաշխիքները ավելի ընդլայնվեն: Ծրագիրը դեռ պետք է վերալիազորվի:
Վերջապես, բանկը հետաձգել է պարտքի մեղմացումը Կոնգոյին: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը հաստատել էր, որ երկիրը պարտքի թեթեւացման արժանի է, եւ բանկը պետք է համաձայներ այս գծին անցյալ հինգշաբթի: Բայց Կոնգոյի նախագահի հյուրանոցային գերծախսերի մասին թերթերում տպագրված հոդվածը ներկայացվեց Վոլֆովիցի ավագ աշխատակազմին, որը նկատեց, որ KPMG ընկերությունը, որն աուդիտի է ենթարկում Կոնգոյի պետական նավթային ընկերությունը, երեք տարի անընդմեջ մերժել է դուրս գրել իր ֆինանսական հայտարարագրերը: Երեքշաբթի Վոլֆովիցը զանգահարեց ԱՄՀ ղեկավարին եւ հարցրեց, թե արդյոք Կոնգոն իսկապե՞ս արժանի է պարտքի մեղմացման: Հինգշաբթի օրը նա մերժեց ընթացք տալ դրան:
Ամփոփելով` Վոլֆովիցի Համաշխարհային բանկի նախագահությունը, որին թվում է, որ չէր հերիքում կազմակերպչական ջիղը, ստացավ այն: Նոր ղեկավարը խիստ է լինելու կոռուպցիայի հանդեպ եւ իր արշավը տարածելու է Համաշխարհային բանկի սահմաններից դուրս: Շաբաթ օրը նա համոզեց մի քանի տարածաշրջանային զարգացման բանկերի տնօրեններին` միանալ իր հակակոռուպցիոն ջանքերին:
Հետաքրքիր է տեսնել նեղ տնտեսական զարգացման քաղաքականության Վուլֆենսոն-Ստիգլից ձախ-ազատական կրիտիկան, որին մարտահրավեր է նետում նեոպահպանողականությունը, եւ դա նույնպես քաջալերող է:
Լճացված բյուջեների օգնության 90-ականների տասնամյակից հետո հարուստ երկրների զարգացմանն ուղղված ծախսերը վերջապես ընդլայնվում են: Դրամի արդյունավետ օգտագործումը դարձել է կրկնակի կարեւոր:
Փետրվարի 20, 2006թ.