Վա՜յ, սամալյոտ

02/04/2006

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված պաշտոնյաների քանակից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, կարծես եկել էին դիմավորելու ամենաքիչը Վլադիմիր Պուտինին կամ ճանապարհելու Ռոբերտ Քոչարյանին: Այնինչ՝ նրանք եկել էին  ընդամենը տեսնելու Միխայիլ Բաղդասարովի նոր ինքնաթիռը:

Ամենաուշագրավը, սակայն, նրանց պահվածքն էր. նախ՝ օդանավակայան բերված քահանաները կնքեցին ինքնաթիռը, հետո հայ պաշտոնյաները կտրեցին «սամալյոտի» վզին կապած կարմիր ժապավենը, դրանից հետո բոլորով միասին բարձրացան ինքնաթիռի վրա, հետո՝ իջան: Բերեցին «սամալյոտի տորթը»՝ վառվող մոմերով: Բաղդասարովը մեծ դանակը ձեռքին հանդիսավոր մոտեցավ տորթին, հյուրերը ծափահարեցին, ու նա կտրեց այն: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները նորից ծափահարեցին Բաղդասարովին՝ տորթը ճիշտ կտրելու համար: Եվ այսպես շարունակ…