ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ 2005թ. կոռուպցիայի դեպքերի թիվն աճել է: Անցյալ տարվա ընթացքում ՀՀ բոլոր քննչական մարմինների վարույթում քննվել է կոռուպցիայի հետ կապված հանցագործության դեպքերի 371 քրգործ: 2004թ. 353 քրգործի համեմատ 2005թ. նման դեպքերն ավելացել են 18-ով: Ի դեպ, կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանցից 64-ը եղել են պաշտոնատար անձինք: