Ամենայն հավանականությամբ, Վանաձորի խանութներում ալյուրի գինն առաջիկայում չի բարձրանա (չնայած վերջերս հաճախ էր խոսվում գազի գնի թանկացման կապակցությամբ սպասվող հացամթերքի գնաճի մասին), քանի որ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրով սկսվել է մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը: Նախորդ տարիների այս գործընթացի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օգնություն ստացածներից ոմանք խանութների միջոցով վաճառում են իրենց հասանելիք օգնությունը, տվյալ դեպքում՝ ալյուրը: Օգնության մեկ չափաբաժինը, որ տրվում է սոցիալական սանդղակում կարիքավորության համապատասխան միավոր ունեցող որոշակի խավերի (միայնակ թոշակառուներ, հաշմանդամներ, ծնողազուրկ երեխաներ եւ այլք), իր մեջ ներառում է 15 կգ ալյուր, 0,5 լ ձեթ, 1 կգ ոսպ: Որոշակի կատեգորիաների էլ կտրվի կրկնակի չափաբաժին: