Տեսահոլովակ հարկատուների համար

05/04/2006

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրենքը, որով պարտավորություններ կուտակած անհատ ձեռնարկատերերն ազատվում են պատասխանատվությունից, ուժի մեջ է մինչեւ մայիսի 1-ը։ Սակայն նրանց մեծ մասը դեռ չի շտապում ինքնալուծարման հայտ ներկայացնել հարկային մարմիններին։ Հարկային պետական ծառայությունում սա բացատրում են ինչպես հայերին բնորոշ սովորությամբ, երբ ամեն ինչ թողնում են վերջին օրվան, այնպես էլ` իրազեկության պակասով։ Հարկային ծառայության լրատվական բաժնից տեղեկացրին, որ այս բացը լրացնելու համար ՀՊԾ-ն պատրաստել է հատուկ տեղեկատվական տեսահոլովակներ, որոնք մոտ մեկ շաբաթից կհայտնվեն եթերում։