Հայերին «դանոսչիկների» տեղ են օգտագործում

22/05/2006

Արդեն որքան ժամանակ է` Երեւանի կոնյակի գործարանում հակասություններ են առաջացել գործարանի ներկայիս տնօրինության եւ հայ աշխատակիցների միջեւ: Ընդ որում՝ գործարանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի դրանց մասին գործարանից դուրս չիմացվի: Այդ նպատակով ԵԿԳ-ի ղեկավարությունը գործարանի տարածքում թռուցիկներ է փակցրել, որտեղ աշխատակիցներին խնդրում են զանգահարել հատուկ հեռախոսահամարով եւ հայտնել իրենց դժգոհություններն այս կամ այն աշխատակցի եւ ներքին անցուդարձի վերաբերյալ: Ի դեպ, սա վերաբերում է բացառապես հայ աշխատակիցներին: Փաստորեն, ֆրանսիացիները հայ աշխատակիցներին հորդորում են «դանոսներ» գրել՝ խոստանալով ապահովել դրանց գաղտնիությունը: