Տնտեսություն

Բանկի ոստիկանը ձերբակալված է

09.07.2006

Երեկ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, արդեն բացահայտվել է «Արդշինինվեստբանկի» Մալաթիայի մասնաճյուղի գողությունը: Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ոստիկանության Մալաթիայի բաժինն ահազանգ էր ստացել այն մասին, որ բանկի մասնաճյուղի գումարների պահոցից գողացվել է 41 մլն դրամ, 56.503 դոլար, 2.690 եվրո, 44.700 ռուբլի եւ գրավադրված ոսկյա իրեր: Ինչպես նշել էր «168 Ժամը», իրավապահ մարմիններին եւ բանկի աշխատակիցներին …

կարդալ ավելին

Բանջարաբոստանային մաֆիա

09.07.2006

Պարզ է, որ սննդակարգի մեջ հիմնականը համարվող բուսական սնունդն ամռանը պիտի ավելի էժան լինի: Այս հույսով ՀՀ շարքային քաղաքացին շտապում է, որ ամառը շուտ գա, բանջարեղենը դուրս գա, ու ինքն ուտելու վրա մի քիչ պակաս գումար ծախսի: Բայց արի ու տես, որ վերջին տարիներին այս սպասելիքները մասամբ զուր են լինում: Ամեն տարի գյուղատնտեսական մի աղետ՝ …

կարդալ ավելին

Հնարավոր է` ֆիքսված կապը վաճառեն

09.07.2006

Հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին հայտնի կդառնա «ԱրմենՏելի» նոր սեփականատիրոջ անունը: Հիշեցնենք, որ հունական «OTE» ընկերության հայտարարած մրցույթի 2-րդ փուլին մասնակցելու են ընդամենը 4 ընկերություններ` ռուսական «Վիմպելկոմը» («Բիլայն» ապրանքանիշ) եւ «Mobile Telesistems»-ը (MTS), Պարսից ծոցի հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկը` «ETISALAT» (Emirates Telecommunications Corporation) ընկերությունը եւ հնդկական «VTEL Holdings»-ը: Ինչպես արդեն նշել էինք, վերջինիս մասին «OTE»-ն …

կարդալ ավելին

Կարգավորենք ու վերահսկենք լվացքը

09.07.2006

ՀՀ բանկային համակարգը հազվադեպ է հայտնվում հասարակական ուշադրության կենտրոնում։ Այս փաստը պարզ բացատրություն ունի։ Հասարակությունը լայն իմաստով որեւէ աղերս չունի բանկային համակարգի հետ։ Խորհրդային խնայբանկի ավանդների ճակատագրից հետո հասարակության մեծ մասն ապակյա «բանկաներում» փող պահելը գերադասում է բանկային ավանդներից։ Սակայն միջազգային ֆինանսական կառույցները նախանձախնդիր ու կայուն միջոցառումներ են կազմակերպում։ Դրանց նպատակն է` կանխել փողերի լվացման …

կարդալ ավելին

Գազամուղի սեփականատերը դեռ հայտնի չէ

09.07.2006

Հունիսի 30-ին «Գազպրոմ» ընկերության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը Հայաստանին վերաբերող հերթական հայտարարությունն արեց. «Գազպրոմը» մտադիր է ձեռք բերել կառուցվող Իրան-Հայաստան գազամուղը: Նրա խոսքերով, այդ գազատարի շահագործումը թույլ կտա ապահովել Հայաստանի գազամատակարարման հուսալիությունը: «Վրաստանով Հայաստան գազի մուտքի խնդիրներ կան, քանզի Վրաստանն իրեն թույլ է տալիս գազի անթույլատրելի կորզում»,- հայտարարել է Ռյազանովը: Նա նաեւ նշել է, որ …

կարդալ ավելին

«Եթե ոսկու արդյունահանումը արդյունավետ չէ, թող գնան կանաչի ծախեն»

09.07.2006

– Պարոն Այվազյան, ՀՀ բնապահպանության նախարարության եւ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկություն» (ԱՈԱՁ) ու «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունների հարաբերությունները կարծես թե սրվել են: Ի՞նչ հակասություններ կան Ձեր մեջ: – Մեր փոխհարաբերությունները չեն կարող ավելի կամ պակաս լինել, քան պարփակված է օրենքով սահմանված կարգի մեջ: Այսինքն, մի կազմակերպություն, որն իրականացնում է ոսկու արդյունահանում, բնականաբար, ունի նաեւ պարտականություններ, …

կարդալ ավելին

«Ոսկե» ժամանակներ

09.07.2006

Պատկերացրեք մի խորանարդ, որի կողմն ունի 12 մետր երկարություն։ Իսկ հիմա պատկերացրեք, որ այն ոսկուց է։ Եթե ոսկու համաշխարհային բանկային պաշարները միասին ձուլեին, ապա կստացվեր հենց այս չափի խորանարդ, որի քաշը կկազմեր 32 հազար տոննա։ Իսկ ընդհանրապես, մարդկությունն իր ստեղծման օրվանից մինչ այժմ արդյունահանել է մոտ 145 հազար տոննա։ Սա նշանակում է, որ երկրագնդի վրա …

կարդալ ավելին

Տուրիստները սեւ PR են անում Հայաստանի մասին

09.07.2006

Թեեւ յուրաքանչյուր տարի մեր պաշտոնյաներն ուրախությամբ հայտարարում են, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտում զգալի աճ է արձանագրվել, այդուհանդերձ, մեր երկիր այցելող օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակն ու գները մնում են անփոփոխ, ինչը բնականաբար այցելուներին հիասթափեցնում է: Տուրինդուստրիայի մասնագետները հաճախ ծառայությունների վատ որակի համար ստիպված են լինում զբոսաշրջիկներից ներողություն խնդրել, քանի որ ցածրակարգ սպասարկումը ոչ միայն զայրացնում, այլեւ …

կարդալ ավելին

Բանկից գողացել են 600.000 դոլար

09.07.2006

Հուլիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում (կոնկրետ օրը դեռ հայտնի չէ) կողոպուտ է տեղի ունեցել «Արդշինինվեստբանկի» «Մալաթիա» մասնաճյուղում: Հանցագործությունն արձանագրվել է միայն երկուշաբթի առավոտյան, երբ բանկի մասնաճյուղը հանգստյան օրերից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի: Մեր տեղեկություններով, բանկի պահուստային միջոցներից գողացել են 600.000 ԱՄՆ դոլար: Բարեբախտաբար, զոհեր չկան: Բանկի ոստիկան-հսկիչը փախուստի մեջ է: Հիշեցնենք, որ սա առաջին բանկային …

կարդալ ավելին

«Բացասական» աճ

09.07.2006

«Ռեգնումը», հիմնվելով Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության վրա, հրապարակել է 2006թ. հունվար-մայիս ամիսների արտաքին առեւտրի ցուցանիշները։ Առաջին 5 ամիսների ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.7%-ով եւ կազմել է 1,1մլրդ դոլար։ «Ռեգնումը» նաեւ առանձին անդրադարձել է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առեւտրին՝ նշելով, որ ապրանքաշրջանառությունն աճել է 12.4%-ով եւ կազմել 137.7մլն դոլար։ Ուշադրության է արժանի …

կարդալ ավելին

Ի՞նչ է կատարվում բանկային փողերի հետ

09.07.2006

Այս տեսակետի հիմքում ընկած են վերջին մի քանի ամիսներին հայաստանյան տարբեր բանկերում տեղի ունեցող միջադեպերը: Հուլիսի լույս 1-ի (կամ 3-ի) գիշերը «Արդշինինվեստբանկի» «Մալաթիա» մասնաճյուղում, որը տեղակայված է Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի շենքում, հերթական բանկային կողոպուտն արձանագրվեց: Այս միջադեպի ամենահետաքրքիր պահը, թերեւս, կողոպուտի բուն օրվա ոչ հստակ լինելն է: Մեր տեղեկությունները համընկնում են բանկի մասնաճյուղի աշխատակցի այն …

կարդալ ավելին

Մի մեղադրեք գյուղացուն

09.07.2006

Եթե Հայաստանում 1 ամսից ավելի անձրեւ չի եկել եւ ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 6-7 աստիճանով, ապա նման պայմաններում կարելի՞ է ասել, որ երաշտ է: Կամ էլ ձեւակերպումը մի փոքր մեղմենք ու ասենք, որ նման պայմաններում գյուղատնտեսությունը կտուժի, այսինքն՝ ցածր կլինի այդ տարվա բերքատվությունը: Այստեղ իրավիճակն այնքան պարզ է, որ բոլորովին պետք չէ մասնագետի կարծիքն …

կարդալ ավելին

Մեզ էլ են պարտք

03.07.2006

«Կավկազպրեսը»՝ վկայակոչելով Վրաստանի ՖԷ նախարարությանը, տեղեկացնում է, որ Վրաստանը Հայաստանին պարտք է 18 մլն 134.000: Ադրբեջանին Վրաստանը պարտք է ավելի, քան 16 մլն դոլար, Իրանին՝ գրեթե 12, իսկ Թուրքիային՝ 55 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, Վրաստանը 16 երկրների պարտք է 603 մլն դոլար: Ամենամեծ պարտատերը ՌԴ-ն է, որին Վրաստանը պարտք է 147,5 մլն դոլար: Վրաստանի պարտքը …

կարդալ ավելին

«Թասիբի» հարց է, տղերք

03.07.2006

Սակայն ներքոշարադրյալի դեպքում «լավատեսություն» բառը, մեղմ ասած, տեղին չէ: Ադրբեջանը հրապարակել է իր` այս տարվա առաջին 5 ամիսների տնտեսական վիճակագրությունը, որի համաձայն, երկրի տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 38%: Հայաստանում նույն ցուցանիշն ընդամենը 10,5% է, իսկ կանխատեսումները սովորաբար չեն գերազանցում տարեկան 11-13%-ը: Հիշեցնենք, որ անցյալ տարի տնտեսական աճի տեմպով Ադրբեջանն առաջին …

կարդալ ավելին

Դեպի ինովացիա

03.07.2006

Չնայած վերջին տարիներին գրանցվող երկնիշ տնտեսական աճին, բոլորն էլ ընդունում են, որ Հայաստանը բնական ռեսուրսներից աղքատ երկիր է։ Անկախության առաջին շրջանի այն ոգեւորությունը, որ միայն «Ջերմուկ» եւ կոնյակ վաճառելով կհայտնվենք աշխարհի զարգացած երկրների ցուցակում, արդեն անցել է։ Եվ որպես ամենաարժեքավոր ռեսուրս` առաջին տեղում հայտնվել է մտավոր պոտենցիալը։ Այն, որ հայերը խելացի են, ոչ ոք չի …

կարդալ ավելին

Ավելին, քան «կարող է»

30.06.2006

Մեր տեղեկություններով, վերջին մի քանի ամիսներին սեւ ամպեր են կուտակվել Հայաստանի հեղինակավոր բանկերից մեկի` «Կոնվերս» բանկի վրա: Եվ այդ իրավիճակն, անհայտ պատճառներով, ստեղծել է Կենտրոնական բանկը: Մեր աղբյուրների համաձայն, բանկային համակարգի վերահսկող մարմինը սկսել է հաճախակի ստուգումներ իրականացնել վերոնշյալ առեւտրային բանկում` փորձելով «չեպե բռնել» վերջինիս վրա: Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ ԿԲ-ն սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերի …

կարդալ ավելին

«Կոնվերս» բանկը դժգո՞հ է ԿԲ-ից

30.06.2006

«Մենք զարգացման փուլում ենք գտնվում, թերություններով եւ դրական քայլերով առաջ ենք շարժվում` երբեմն սովորելով մեր սխալների վրա, երբեմն առաջ գնալով ուրիշի սխալների հաշվին: Հայաստանի բանկային համակարգը որոշ չափով նոր է եւ, իհարկե, դեռ փոքր, որպեսզի առարկայական դեր ունենա տնտեսության մեջ»,- հայաստանյան բանկային համակարգը մեզ հետ զրույցում այսպես նկարագրեց «Կոնվերս» բանկի գլխավոր տնօրեն Սմբատ Նասիբյանը: Եվ …

կարդալ ավելին

8 միլիարդ եվրո՝ թմրանյութ գնելու համար

30.06.2006

Թմրաբիզնեսի ծավալների մասին բավական հետաքրքիր տվյալներ է հրապարակել իտալական հայտնի «La Repubblica»-ն։ Պիզա քաղաքի Հետազոտությունների ազգային խորհուրդն առաջին անգամ հաշվել է, թե թմրամիջոցների վրա տարեկան որքան են ծախսում իտալացի «սպառողները»՝ ովքեր պարբերաբար կամ մշտապես թմրանյութ են գնում անձնական օգտագործման համար։ Ըստ հաշվարկների, այդ գումարը կազմում է ավելի քան 8 միլիարդ եվրո, որից 4 միլիարդը բաժին …

կարդալ ավելին

Հարկային մուտքերն աճել են 21%-ով

30.06.2006

ՀՀ Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) տվյալներով, 2006թ. հունվար-մայիսին հանրապետությունում հավաքագրված հարկերի գումարը կազմել է 79,6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 20,9%: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությամբ Հայաստանը գտնվում է անբարենպաստ վիճակում եւ այդ ցուցանիշով զիջում է անգամ Ադրբեջանին եւ Վրաստանին։ Եթե հիշում եք, Արժույթի միջազգային հիմնադրամի Հոլանդական խմբի հանդիպման ժամանակ Ֆինանսների եւ էկոնոմիկայի …

կարդալ ավելին

Կյանքն առանց ապահովագրության

30.06.2006

Ապահովագրությունը Հայաստանի տնտեսության ամենաթույլ զարգացած ոլորտներից է: Այնքան թույլ, որ շարքային քաղաքացին ոչ միայն լիարժեք պատկերացում չունի այդ ոլորտի մասին, այլեւ շատ դեպքերում նույնիսկ չի էլ լսել: Թույլ է, որովհետեւ այս ոլորտի զարգացումն ուղղակիորեն կախված է մնացած բոլոր ոլորտների զարգացումից: Պատճառն այն է, որ այս համակարգը զարգանում է, կամ այս համակարգում ֆինանսական միջոցները գոյանում են …

կարդալ ավելին