Հուլիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում (կոնկրետ օրը դեռ հայտնի չէ) կողոպուտ է տեղի ունեցել «Արդշինինվեստբանկի» «Մալաթիա» մասնաճյուղում: Հանցագործությունն արձանագրվել է միայն երկուշաբթի առավոտյան, երբ բանկի մասնաճյուղը հանգստյան օրերից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի: Մեր տեղեկություններով, բանկի պահուստային միջոցներից գողացել են 600.000 ԱՄՆ դոլար: Բարեբախտաբար, զոհեր չկան: Բանկի ոստիկան-հսկիչը փախուստի մեջ է: Հիշեցնենք, որ սա առաջին բանկային հանցագործությունը չէ Հայաստանում: