Մեր տեղեկություններով, վերջին մի քանի ամիսներին սեւ ամպեր են կուտակվել Հայաստանի հեղինակավոր բանկերից մեկի` «Կոնվերս» բանկի վրա: Եվ այդ իրավիճակն, անհայտ պատճառներով, ստեղծել է Կենտրոնական բանկը: Մեր աղբյուրների համաձայն, բանկային համակարգի վերահսկող մարմինը սկսել է հաճախակի ստուգումներ իրականացնել վերոնշյալ առեւտրային բանկում` փորձելով «չեպե բռնել» վերջինիս վրա: Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ ԿԲ-ն սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերի եւ որոշակի անհիմն խտրականություն դնի տարբեր առեւտրային բանկերի հանդեպ: «Կարող է»,- մեր թղթակցի հարցին այսպես է պատասխանել «Կոնվերս բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սմբատ Նասիբյանը:
Կարդացեք «Կոնվերս» բանկը դժգո՞հ է ԿԲ-ից