«Կավկազպրեսը»՝ վկայակոչելով Վրաստանի ՖԷ նախարարությանը, տեղեկացնում է, որ Վրաստանը Հայաստանին պարտք է 18 մլն 134.000: Ադրբեջանին Վրաստանը պարտք է ավելի, քան 16 մլն դոլար, Իրանին՝ գրեթե 12, իսկ Թուրքիային՝ 55 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, Վրաստանը 16 երկրների պարտք է 603 մլն դոլար: Ամենամեծ պարտատերը ՌԴ-ն է, որին Վրաստանը պարտք է 147,5 մլն դոլար: Վրաստանի պարտքը միջազգային կազմակերպություններին՝ ԱՄՀ-ին, ՀԲ-ին եւ այլն, կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար: Հիշեցնենք, որ մեր «ավագ եղբայր» Ռուսաստանը Հայաստանի՝ իրեն ունեցած մոտ 100 մլն դոլար պարտքի դիմաց «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրով ՀՀ-ի մի շարք կարեւոր օբյեկտների սեփականատեր դարձավ, սակայն պարզվում է, դեռ շարունակում է հանդուրժել ոչ այնքան եղբայրական Վրաստանի պարտքը, որը մոտ 50%-ով գերազանցում է մեր՝ ժամանակին ունեցած պարտքը: