Սակայն այս անգամ ոչ թե ռուսների փողերով, այլ Սուքիասյանների ընտանիքի: «Սիլ» կոնցեռնը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) հետ 10 տարվա երկարաժամկետ վարկի պայմանագիր կնքեց, որի նպատակն «Այրարատ» կինոթատրոնի վերաբացումն է: Կոնցեռնի գործադիր տնօրեն Արման Զարգարյանի խոսքերով, կինոթատրոնի եւ դրա հարակից տարածքում կառուցվելու է «տարածաշրջանում նախադեպը չունեցող զվարճանքների կոմպլեքս»: Ֆինանսավորման համար անհրաժեշտ է ավելի քան 12 մլն դոլար, որից 5,2 մլն-ը ՄՖԿ-ի վարկն է: Տարածքի բոլոր կրպակները կհանվեն, ներկայիս բաց եւ փակ տոնավաճառների տեղերում կկառուցվեն նոր շենքեր, իսկ տոնավաճառի գործունեությունն այդ ընթացքում չի դադարեցվի: Շինարարությունը կարող է տեւել 3-4 տարի: Կազմակերպիչները վստահեցնում են, որ «Այրարատ» կինոթատրոնի արտաքին տեսքը կպահպանվի: