Չե՞ն ճնշում

18/06/2006

Երեկ ԱԺ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի կազմակերպած լսումների ժամանակ Տիգրան Թորոսյանը նշեց, թե կարծիք կա, որ միջազգային կազմակերպությունները ճնշում են գործադրում անցումային շրջանում գտնվող պետությունների, այդ թվում՝ ՀՀ-ի վրա։ «Չեն ճնշում, այլ առաջարկում են»,- ասաց Տ. Թորոսյանը՝ ավելացնելով, թե որոշ դեպքերում քաղաքական գործիչներն իրենց սխալների համար մեղքը գցում են միջազգային կազմակերպությունների վրա։ Վահրամ Բաղդասարյանն էլ հավելեց. «Ճնշումների մասին խոսում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ այլ ոլորտների աշխատողները։ Սակայն մենք գիտենք, որ ժողովրդավարական երկրներում ճնշումներ չեն լինում»։

Կարդացեք Դրախտի եւ դժոխքի արանքում