Ինքնաբացահայտում

12/06/2006

ԱԺ Ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երեկ քննարկում էր կառավարության առաջարկած օրինագիծը, որը նախատեսում է բուժական նպատակով հանքային ջրերի օգտագործման համար սահմանված տարեկան 5 մլն դրամ պետական տուրքը դարձնել 500.000 դրամ: «Ի՞նչ է, դնենք հանքային ջրերի շահագործումը ձրի՞ սարքենք»,- դժգոհեց ՀՀԿ-ական պատգամավոր Արեգ Ղուկասյանը: Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր` Հերմինե Նաղդալյանը քննարկումը տեղափոխեց անձնական ոլորտ՝ ասելով. «Դու շահութաբեր բիզնես ունես, լավ կլինի՞, որ հարկերդ ավելացնենք»: «Քո բիզնեսի մասին չեմ խոսում…»,- հետեւեց Ա. Ղուկասյանի պատասխանը:

Կարդացեք Ա՜յ քեզ քննարկում