Հարկային պետական ծառայությունը հրապարակել է այն 457 ընկերությունների ցանկը, որոնք 2005թ. հաշվետու տարին փակել են 1 մլն դրամ եւ ավելի վնասով։ Առաջին «պատվավոր» հորիզոնականը զբաղեցրել է «Երեւանի ջրմուղ-կոյուղին»՝ 17 մլրդ 256 մլն դրամ (մոտ 41 մլն դոլար) վնասով։ Հարկայինը, «ծույլիկների» ցուցակի հետ մեկտեղ, հրապարակել է նաեւ «գերազանցիկների»՝ 50 մլն դրամ եւ ավելի շահութահարկ վճարած ընկերությունների անունները, որտեղ առաջին տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Խոշոր շահութահարկեր վճարած ընկերությունների առաջին տասնյակում տեղ են գտել հիմնականում ներքին արտադրողները։ Հետաքրքիր է՝ 2006թ. համար նրանք իրենց դիրքերը կզիջե՞ն ներմուծողներին, որոնք դոլարի արժեզրկման արդյունքում գերշահույթներ են ստանում եւ չեն էլ թաքցնում։