Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 19-ին միաձայն որոշել է թույլատրել Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր «Միդլենդ ռեսուրսեզ» ընկերությանը` ցանցերի բաժնետոմսերի 100%-ը վաճառել ռուսական ՌԱՕ ԵԷՍ-ի մեջ մտնող Ինտերէներգո ընկերությանը: ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանն «ԱՌԿԱ»-ին ասել է, թե ՀԷՑ-երի հետ կապված պայմանները չեն փոխվում, պարզապես մի ընկերությունից անցնում են այլ ընկերության: ՀԷՑ-երի նոր սեփականատեր` Ինտեր ՌԱՕ ԵԷՍ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Անատոլի Վագները հայտարարել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ընկերությունը ցանցերում կներդնի 7 միլիոն դոլար: Այս միջոցները կուղղվեն սարքավորումների թարմացմանն ու արդիականացմանը: