ԱՎԾ-ն իր վերջին հրապարակումներում արձանագրել էր ադամանդագործության ծավալների նվազում: «Նոյյան տապանի» փոխանցմամբ՝ «DCA» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանը հաղորդել է, որ ադամանդի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է միջազգային շուկայի ճգնաժամով: Նա նաեւ հույս է հայտնել, որ վերջինս ժամանակավոր բնույթ է կրում: Իսկ թե կոնկրետ որքանով են նվազել «Շողակնի» եւ «DCA»-ի արտադրության ծավալները, Գ. Աբրահամյանը չի նշել: