Երեկ օրվա մեծ մասը՝ մինչեւ երեկոյան մոտավորապես ժամը 18:00-ն, Հայաստանը զրկված էր համաշխարհային ինտերնետ ցանցին միանալու հնարավորությունից: Պատճառը եղել է Վրաստանի տարածքում Հայաստանի միջազգային ինտերնետ կապի մուտքն ու ելքն ապահովող օպտիկամանրաթելային մալուխի վնասվածքը: «ԱրմենՏելի» տարածած հաղորդագրության համաձայն, մալուխը վնասվել է օգոստոսի 4-ի կեսօրին` Քութաիսի-Զեստաֆոն հատվածում: Հիշեցնենք, որ ողջ Հայաստանի ինտերնետ կապն ապահովող այդ միակ մալուխի հետ մեր իշխանությունները մեծ հույսեր են կապում. մեր երկիրը հավակնում է դառնալ տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առաջատար: