«Մեդիամաքսի» փոխանցմամբ, ՌԴ ԿԲ-ի տվյալներով, 2006թ. առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան իրականացրած դրամական փոխանցումների ծավալը կազմել է 129 մլն դոլար: Ուզբեկստան եւ Ուկրաինա է փոխանցվել 210 մլն, Տաջիկստան` 187 մլն, Մոլդավա` 115 մլն, Ղրղըզստան` 102 մլն, Ադրբեջան` 94 մլն, Վրաստան` 81 մլն, Ղազախստան` 22 մլն դոլար: Փաստորեն, ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալով Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը: