«ԱՌՔԱ»-ի մեծ մասն արդեն հայերինն է

01/09/2006

Հայաստանի 11 առեւտրային բանկերը ձեռք են բերել «ԱՌՔԱ-Քրեդիտ ռեփորթինգ» ընկերության բաժնետոմսերի 50,1%-ը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ընկերությունից, գործարքի իրականացումը հնարավոր է եղել Հայաստանի բանկերի միության հետ երկարատեւ բանակցություններից հետո: Նախորդ տարիներին «Կոնվերս բանկը» եւ «Հայէկոնոմբանկը» ձեռք էին բերել ընկերության բաժնետոմսերի 1-ական%-ը: Այսպիսով, ԱՌՔԱ-ի բաժնետոմսերի ավելի քան 52%-ը պատկանում է հայկական բանկերին: Ներկայումս ՀՀ-ում գործող 21 բանկերից 14-ը, որոնց պատկանում է բանկային ակտիվների 76%-ը եւ բանկային համակարգի վարկերի 75%-ը, ԱՌՔԱ-ի բաժնետերեր կամ անդամներ են: ԱՌՔԱ-ի անդամ են նաեւ 7 խոշոր վարկային եւ 2 միկրոֆինանսական կազմակերպություններ: