Հույս են տալիս

18/10/2006

«Գազպրոմի» արտասահմանյան լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Դենիս Իգնատեւը երեկ «Ազատությանն» ասել է, որ գազը Հայաստան «մատակարարվելու է անկախ նրանից, թե ինչ սցենարով կզարգանան ռուս-վրացական հարաբերությունները»: Իգնատեւը ասել է նաեւ, որ «Գազպրոմի» եւ Հայաստանի կառավարության միջեւ բանակցությունները գազամատակարարմանն առնչվող տարբեր ծրագրերի շուրջ շարունակվում են: Նրա փոխանցմամբ՝ բանակցությունների օրակարգում է նաեւ Իրան-Հայաստան գազատարի մի հատվածը «Գազպրոմ»-ի կողմից գնելու հարցը: