Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի խոսքերով, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները վերջին տարիներին նկատելիորեն զարգանում են։
«Եթե 2000թ. ընդհանուր ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կազմում էր 2 մլն դոլարից քիչ ավելի, ապա 2005թ. այն կազմել է 14.5 միլիոն։ Իսկ այս տարվա առաջին 9 ամիսների ապրանքաշրջանառությունը կազմել է 15.1մլն դոլար»,- ասել է դեսպանը։
Ըստ Օ. Եսայանի, մեր երկու երկրների ապրանքաշրջանառությունը այս տարվա վերջին կկազմի 18-20 միլիոն դոլար։