Ըստ ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի, այս հարցի պատասխանը մենք կիմանանք հաջորդ տարվա գարնանը։ Ա. Մովսիսյանը երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ Իրան – Հայաստան գազամուղը կառավարելու համար հավակնում են երկու ընկերություններ՝ պետական «Բարձրավոլտ էլեկտրագծեր» ընկերությունը (շինարարության պատվիրատուն) եւ, իհարկե, «ՀայՌուսգազարդը»։
700 մմ տրամագիծ եւ 40 կմ երկարություն ունեցող գազատարը շահագործման կհանձնվի 2006թ. դեկտեմբերի 20-ին։ Իսկ մինչեւ կառավարչի հարցը որոշելը, շահագործման աշխատանքները կիրականացնի իրանական «Սանիր» ընկերությունը։ Նշենք, որ գազամուղի շինարարությամբ զբաղվում է հենց «Սանիրը»։