Նոյեմբերի 22-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը կարծիք (հիմնականում` դրական ու գովաբանական) էր հայտնել ՀՀ տնտեսության վերաբերյալ: Երեկ ներկայացնելով այդ փաստաթուղթը՝ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ տիկին Նինկե Օմեսը նշեց, որ այս 20 օրերի ընթացքում ՀՀ կառավարությունը որոշում էր՝ հաստատի՞ այդ թուղթը, թե՞ ոչ: ԱՄՀ-ի Գործադիր խորհրդի կարծիքը կարդալուց հետո՝ Ն. Օմեսը չակերտները բացում էր ավելի անկեղծորեն ու համարձակ, քան այս պաշտոնում նրա նախորդը՝ Ջեյմս Մաքյուն: