Կաշառակերությունն ավանդույթ է

22/12/2006

Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցը դեկտեմբերի 18-ին հրապարակած զեկույցում Հայաստանին կոչ է արել կոշտացնել պայքարը «կաշառակերության ավանդույթի դեմ»: «Հայաստանում տարածված կաշառառության ավանդույթի դեմ պայքարելու համար երկրի ղեկավարությունը պետք է առաջնորդի եւ սատարի հակակոռուպցիոն ջանքերը՝ օրենքի կիրառման, հետագա օրենսդրական բարեփոխումների եւ հանրային իրազեկման արշավների համադրման ճանապարհով»,- ասված է զեկույցում: «Ֆրանսպրեսի» վկայությամբ, կազմակերպությունը, նշելով հանդերձ, որ ՀՀ-ն որոշակի քայլեր ձեռնարկել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, միաժամանակ ընդգծում է, որ «կոռուպցիայի համար դատապարտման դեպքերի թիվը փոքր է, հատկապես՝ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, եւ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրվեն՝ քննելու կաշառառության մասին պնդումները եւ գործերը հասցնելու դատարան»: