Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի (ՀՄՀ-Հայաստան) եւ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» («Հայավտոճան») ՊՈԱԿ-ի միջեւ Իրականացման պայմանագիր է կնքվել, համաձայն որի` ՀՄՀ-Հայաստանը «Հայավտոճանը» միջոցով նախատեսում է իրականացնել Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագիրը (ԳՃՎԾ): Պայմանագրի շրջանակներում «Հայավտոճանի» հիմնական պարտավորություններն են՝ նախապատրաստել մրցութային հայտերն ու փաստաթղթերը, մշակել ծրագրի ժամանակացույցը, վերահսկել շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառուների, խորհրդատուների եւ ապրանքներ մատակարարողների կողմից կատարված աշխատանքները: «Հայավտոճանի» պետք է նաեւ մոնիտորինգ իրականացնի, խորհրդատվություն տրամադրի շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառուներին, ինչպես նաեւ` ՀՄՀ-Հայաստանին տեղեկացնի կատարված շինարարական աշխատանքների, մատուցված ծառայությունների, ապրանքների ծավալների եւ որակի՝ պայմանագրերով նախատեսված տեխնիկական չափանիշներին անհամապատասխանության վերաբերյալ: «Հայավտոճանի» հետ պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով՝ 1 միլիոն 87 հազար դոլար ընդհանուր արժեքով: