«Գույք՝ պարտքի դիմաց» գործարքից դժգոհ են երկու կողմերն էլ: Հայաստանը հուսալքված է. չկան ֆինանսական հոսքեր, չկան աշխատատեղեր, չկա արտադրական ակտիվություն: Ռուսաստանն էլ ոգեւորված չէ եւ դժգոհում է, որ մատակարարված գազի դիմաց չստացած մաքուր փողի փոխարեն՝ ավելի էժան ապրանք է ստացել: Այստեղ բացառություն են կազմում էներգետիկ միավորները, որոնք այդ պահին աշխատող էին եւ աշխատում էին եկամուտով: …
կարդալ ավելին«Նաիրիտ» գործարանի մասին մեր մի հրապարակումից հետո պարզվեց, որ գործարանի ճակատագրով շատերն են մտահոգված: «168 Ժամ» թերթը դեռեւս ապրիլի 12-ին հարցեր է ուղղել «Նաիրիտ» գործարանի սեփականատեր «Rhinoville Property Limited» ընկերությանը, սակայն, թեպետեւ սպառվել է մեր նամակին պատասխանելու օրենքով սահմանված 5 օր ժամկետը, այնուամենայնիվ, դեռեւս որեւէ պատասխան չենք ստացել: Մենք հետամուտ ենք լինելու մեզ հետաքրքրող հարցերի …
կարդալ ավելինՀայաստանում արտահանման նպատակով արտադրվում է որեւէ X արտադրանք: Պայմանական ընդունենք, որ այդ արտադրանքի վերջնարդյունքի համար ծախսվում է մոտ 5 հազար դրամ: Այս ապրանքը եվրոպական շուկայում արժե 10 եվրո: Եթե X արտադրանքի տերն իր ապրանքը բարեհաջող իրացնի Եվրոպայում, ապա 10 եվրոն Հայաստանում դրամով փոխանակելու դեպքում կշահի 4800 դրամ: Ստացվում է՝ արտահանումը հայկական դրամի տարօրինակ դրսեւորումների ֆոնին …
կարդալ ավելինՄինչեւ այս տարվա վերջ «ԱրմենՏելը» հրաժարվելու է հեռահաղորդակցության ոլորտում ունեցած իր մենաշնորհից: Այս մասին երեկվա ասուլիսում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը` վստահեցնելով, թե անկախ ամեն ինչից, ընկերությունը կկատարի ստանձնած պարտավորությունները:
կարդալ ավելինՎերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունները բավական կայուն են: Իշխանությունների մակարդակով մի գլուխ խոսվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Դարավոր բարեկամությունից «օգտվելով»՝ ՀՀ շատ քաղաքացիներ (պաշտոնական վիճակագրական տվյալներ չկան) սեզոնային կամ ավելի երկարատեւ ժամանակով աշխատում են Ռուսաստանում: Հովվերգական այս պատկերը պարբերաբար խախտվում է: Մեկ-մեկ հայերը Ռուսաստանում ռաբիս միջոցառումներ են կազմակերպում: Այդ գավառական միջոցառումների արանքում Ռուսաստանում սպանված …
կարդալ ավելին«Վեբ» ընկերությունն առաջիններից է, որ բիզնես գործունեություն է սկսել տվյալների փոխանցման շուկայում: Դեռ 1996-ին այս ընկերությունը փորձում էր «ԱրմենՏելի» մենաշնորհը շրջանցելու ձեւեր գտնել եւ մասնակի օգտվում էր գերմանական «Դեզի» կազմակերպության կողմից Հայաստանում գիտական մտքի զարգացման համար Ֆիզիկայի ինստիտուտին տրված ալեհավաքի հնարավորություններից: Ի վերջո, գիտական աշխարհն ընդվզեց, որ գիտական մտքի զարգացման համար ստիպված են ինտերնետ կապի …
կարդալ ավելին«168 Ժամի» նախորդ համարներից մեկում՝ «Նաիրիտ». Այստեղ իրենց փողերը հաշվել գիտեն» հոդվածի հրապարակումից հետո խմբագրությունն էլեկտրոնային փոստով մի նամակ է ստացել, որը մեզ է ուղարկել «Նաիրիտի» նախկին կառավարիչ, «Նաիրիտ տրաստ» ընկերության տնօրեն Սամվել Մուրադյանը: «Նաիրիտ տրաստը» «Նաիրիտ» գործարանում կառավարիչ է եղել 2003-2004թթ.: Ս. Մուրադյանի հետ կապվելու մեր ջանքերն իզուր էին, քանի որ վերջինս բնակվում է …
կարդալ ավելին2007թ. գյուղատնտեսական տարվա սկիզբը մտահոգում է թե՛ գյուղացիներին, թե՛ ոլորտի պատասխանատուներին: Ապրիլ ամսին անընդհատ գրանցված տեղումները, մեղմ ասած, ցանկալի չեն գյուղատնտեսության բոլոր ճյուղերի՝ բուսաբուծության, պտղաբուծության, նույնիսկ անասնապահության համար: Այս օրերին առատ ձյուն է տեղում հանրապետության բարձրադիր վայրերում, իսկ Արարատյան դաշտավայրում անդադար անձրեւում է: Բացի այդ, այս ամիս ջերմաստիճանը բավականին ցածր է եղել, գիշերները երբեմն գրանցվել …
կարդալ ավելինՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը երեկ հայտարարել է, թե 2007թ. ՀՀ-ն նախատեսում է ՌԴ-ի հետ համատեղ ձեռնարկություն ստեղծել մեր երկրում ուրանի հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրման եւ նախնական արդյունաբերական գնահատման նպատակով: ՌԴ ատոմային էներգիայի գործակալության կողմից ներկայացվել է 2007թ. համատեղ գործունեության ծրագրի նախագիծ: Ռուսաստանի երկրաբանական ֆոնդից պետք է հավաքագրվեն ՀՀ-ում ուրանի վերաբերյալ երկրաբանահետախուզական աշխատանքների արխիվային տվյալները, կատարվի …
կարդալ ավելինՀիշո՞ւմ եք՝ ումից էր դժգոհում «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոսներից մեկը՝ Ավագը (Ազատ Շերենց), երբ վրդովված խոսում էր գողերի ու նրանց պատժելու մասին։ «Աշխարհքից». ահա, թե ինչից էր նա դժգոհում։ Մարդը զգում էր, որ ինչ-որ բան այն չէ, որ ինչ-որ բան սխալ է, բայց թե կոնկրետ ո՞վ է մեղավոր, նա չէր կարող ասել: Ապրիլի …
կարդալ ավելինՏվյալների փոխանցման ոլորտում «ԱրմենՏելի» մենաշնորհի վերացումից հետո տեղական օպերատորները պարտավոր են իրենց ունեցած հնարավորությունների եւ ինքնարժեքի մասին տեղյակ պահել պետական կարգավորողին, որով էլ պայմանավորված ընկերությունները կարող են վիճարկել մրցակիցների կողմից տարվող «դեմպինգային» քաղաքականությունը: Այստեղ, սակայն, կա մի նրբություն` օպերատորների գործունեության համար պարզ լիցենզիա ունենալու հանգամանքը փոխարինվել է բարդ լիցենզիա ունենալու պահանջով: Մեր նախորդ օպերատոր-զրուցակիցներն իրենց …
կարդալ ավելին«Նաիրիտ» արտադրական միավորումը ստեղծվել է 1940թ. եւ նախկին ԽՍՀՄ երկրների եւ ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք: Գործարանը եզակի էր նրանով, որ խորհրդային երկրներից միայն այստեղ էր արտադրվում քլորոպրենային կաուչուկ ու լատեքս: Այս արտադրական հսկան 1989թ.-ին բնապահպանական պահանջներով ՀԽՍՀ ԳԽ-ի որոշմամբ դադարեցրեց իր գործունեությունը, որի հետեւանքով հանրապետությունը միլիարդների վնասներ կրեց: «Նաիրիտը» համարվում …
կարդալ ավելինՀենց որ Հայաստանում դոլարն արժեզրկվում կամ արժեւորվում է, անմիջապես ասպարեզում հայտնվում է Էդուարդ Աղաջանովը: Ինքն էլ է զարմանում, որ դոլարի կուրսի ու երկրի տնտեսության վատ վիճակի մասին իրենից բացի ուրիշ ոչ մեկը չի խոսում. «Ես չեմ հասկանում՝ այս կոլխոզում ուրիշ կենդանի շոֆեր չկա՞, Աղաջանովից բացի ուրիշ տնտեսագետ չկա՞»,- երեկ վրդովված ինքն իրեն հարցնում էր Աղաջանովը: …
կարդալ ավելինՀանքարդյունաբերությամբ զբաղվող «Գլոբալ Գոլդ» ընկերությունը հայց է ներկայացրել Համաշխարհային բանկին կից գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ՆՎԿՄԿ)՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կառավարության: Ընկերությունը փորձում է պաշտպանել իր ներդրումային իրավունքները միջազգային արբիտրաժում: Վարույթի վերաբերյալ մեզ հետաքրքրող հարցերին պատասխանել է «Գլոբալ Գոլդի» միջազգային իրավաբան, «King & Spalding» ընկերությունը ներկայացնող Քեն Ֆլերյենը: Հետք – Ե՞րբ եք Հայաստանի …
կարդալ ավելինՏնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՀ) երեկ տուգանեց մի շարք տնտեսվարողների՝ գերիշխող դիրքը չարաշահելու, հակամրցակցային համաձայնություն ձեռք բերելու եւ չհիմնավորված բարձր գներ կիրառելու համար: Հանձնաժողովն ուսումնասիրության էր ենթարկել 14 ապրանքային շուկաներում գործող 17 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, բայց միայն 5-ի դեպքում է կարողացել ապացուցել, որ խախտել են Հակամրցակցային օրենքը: Տնտեսվարողներից երեքը ձու արտադրող՝ Լուսակերտի, Արզնու եւ Երեւանի …
կարդալ ավելինԵրկրորդ շաբաթն է, ազգային դրամը շարունակում է խեղճանալ: Բնակչությունը նկատելիորեն խանդավառված է: Որովհետեւ` ի տարբերություն պաշտոնական տեսակետների, հստակ գիտի, որ իր եկամուտների մեծ մասն ապահովում է արտագնա աշխատուժը: Արտասահմանում էլ հակառակի պես աշխատավարձ մեր դրամով չեն վճարում: Ուստի բնակչության մեծ մասը «ցավով» է ընդունում դրամի արժեւորման քաղաքականությամբ իրեն թալանելը: 2007-ի խորհրդարանական ընտրությունների շեմին սկսված հակառակ …
կարդալ ավելինԵրեքշաբթի օրը Ռուսաստանի «Կովկաս» նավահանգստից Փոթի ժամանեց հայկական բեռները տեղափոխող լաստանավը: Կովկաս-Փոթի լաստանավն իր առաջին՝ փորձնական ուղերթը պետք է կատարեր մարտի 15-ին, սակայն այդ օրը չկատարեց: Լաստանավի սեփականատեր «Ռեզերվ Քեփիթլ Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչ Կիրիլ Լապշեւը պարզաբանել էր, թե «Կովկաս» նավահանգստում լաստանավի ընդունման եւ բեռների տեսակների վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել: Հիշեցնենք, որ «Կովկասը» Ռուսաստանի …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է՝ այս տարվա փետրվարի վերջին «Երեւան ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ջրի սակագինը գործող 172,8 դրամից 181,9 դրամ դարձնելու առաջարկով: Ջրի սակագինը վերջին անգամ բարձրացել էր անցյալ տարվա հունիսին: ՀՀ կառավարության եւ ջրամատակարար ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ դա պետք է լիներ վերջին թանկացումը, իսկ 3 տարի հետո ջրի …
կարդալ ավելինՄիջազգային ելքի իրավունքի եւ ֆիքսված կապի (հեռախոսակապի) մենաշնորհի պայմաններում հեռահաղորդակցման ենթակառուցվածքները Հայաստանում ԱՊՀ երկրների համեմատ դանդաղ էին զարգանում: Խիստ սահմանափակված այս ոլորտը ներդրումների համար հրապուրիչ չէր դիտարկվում, ինչն էլ հնարավորություն չէր տալիս տվյալների տեղափոխման ծառայությունների մատուցման համար կիրառել կապի ժամանակակից միջոցներ: Իրավիճակն այսօր էլ նույնն է, քանի որ միջազգային ելքի մենաշնորհի իրավունքը վերացվել է միայն …
կարդալ ավելինԱյսօրվանից Հայաստանի օդանավակայաններում ուղեւորներին չի թույլատրվում ինքնաթիռ բարձրացնել իրենց չպատկանող պայուսակները: Քիչ չեն այն դեպքերը, երբ օդանավակայանում ծանոթները կամ ընդհանրապես անծանոթ մարդիկ ուղեւորներին խնդրում են իրենց հետ տանել եւ մյուս օդանավակայանում սպասող բարեկամներին հանձնել փոքր պայուսակ, փաթեթ կամ փաստաթուղթ: Բոլորն էլ չեն մերժում եւ այդ փոքր խնդրանքը կատարում են: Բոլորիս հետ էլ հաստատ նման պահեր …
կարդալ ավելին