Շինարարության ոլորտն ու անշարժ գույքի շուկան մեր տնտեսական կյանքի ամենաարդյունավետ բնութագրիչներն են դարձել: Այս ոլորտներն իրենց մասշտաբով ու տեսակարար կշռով համեմատելի են միայն գյուղատնտեսության հետ: Հետեւաբար, ամենազգայունն են քաղաքական ու տնտեսական գործընթացների նկատմամբ: Հետաքրքիր էր դիտարկելը, թե ինչպես էր անշարժ գույքն արձագանքում խորհրդարանական ընտրություններին: Նախընտրական ողջ շրջանը «մեռյալ սեզոն» էր: Առքուվաճառքի գործարքներ համարյա չէին կատարվում: …
կարդալ ավելին«Էլեկտրաէներգիայի սպառման ծավալները չեն նվազում, այլ հարց է, որ մենք սպասում էինք ավելի մեծ աճի,- երեկ հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը: -2006թ. 4 % էլեկտրաէներգիայի սպառման աճ է նկատվել, 2007թ. առաջին 5 ամիսներին եւս նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ սպառումն ավելացել է»: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2006թ. էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել …
կարդալ ավելինԵրեկ պաշտոնապես բացվեց «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» (ՀՄՀ) պետական ոչ առեւտրային կազմակերպության գրասենյակը, որը գտնվում է կառավարության եւ Հանրապետական կուսակցության գրասենյակի հարեւանությամբ: Գրասենյակի բացման առիթով Հայաստան էր եկել «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը: Ներկա էին նաեւ «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագրի ներկայացուցիչ Ալեքս Ռասինը, ՀՄՀ գրասենյակի տնօրեն Արա Հովսեփյանը եւ ՀՀ ֆինանսների եւ …
կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ընդունել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչի գլխավորած պատվիրակությանը: Տ. Թորոսյանը նշել է, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներով անցկացնելու փաստը քաղաքական կարեւոր նշանակություն ունի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շարունակման համար ի սկզբանե ձեւակերպված շրջանակներում: ԱԺ նախագահը նաեւ նշել է, որ ԱԺ-ն արագ արձագանքել եւ վավերացրել է …
կարդալ ավելինԱնցած տարեվերջին, երբ պլանավորվում էր 2007թ. բյուջեն եւ նախատեսվում էր հավաքագրել 80 միլիարդից ավելի դրամ, անհանգստություն առաջացավ, թե հարկահավաք մարմինները որտեղի՞ց պետք է հավաքեն այդքան գումար: Այդ գումարի մեծ մասը՝ 60 տոկոսը կամ 48 մլրդ դրամը բաժին էր ընկնում հարկերին: 2007թ. պետք է հավաքագրվեր մոտ 280 մլրդ դրամ հարկ: Հարկային մարմիններն այն ժամանակ շտապեցին հայտարարել, …
կարդալ ավելին«Հայկական ավիաուղիների» սնանկացումից եւ «Զվարթնոց» օդանավակայանը կառավարման հանձնելուց հետո հայկական ավիացիան «մեռած տեղ» էր համարվում: Սակայն վերջերս Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) սկսել է «կենդանության» նշաններ ցույց տալ, որը պայմանավորված է այս ոլորտում ինչ-ինչ ծրագրերի կյանքի կոչման մտադրությամբ: Առաջին կարեւոր հանգամանքն այն է, որ շահագործման են հանձնվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի երկու նոր մասնաշենքերը, դրա շնորհիվ …
կարդալ ավելինՄոսկովյան 33 ա հասցեում է գտնվում «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ի շենքը: Ահա այս շենքի պատկանելության խնդիրն էլ ՀՀ կառավարության եւ «Հայհիդրոէներգոնախագիծի» կոլեկտիվի միջեւ վեճի առարկա է դարձել: «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի շենքը կառավարության ծրագրերով համարվել է էներգետիկական ռազմավարական կենտրոն, ուստի մասնավորեցման ենթակա չի եղել: Սակայն 1998 թվից ՀՀ կառավարությունը սրբագրել է իր որոշումները, եւ այս ինստիտուտն անցել է Պետական …
կարդալ ավելինԿովկաս-Փոթի երթուղու համար կառուցված «Սմաթ» լաստանավի կանոնավոր աշխատանքը ձգձգվում է, քանի որ սեփականատեր «Ռեզերվ կապիտալ» ընկերությունը կազմակերպչական եւ իրավական խնդիրներ ունի ռուսական նավահանգիստների եւ երկաթգծի հետ: Այս մասին երեկ «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա ասել է, որ լաստանավն իր առաջին առեւտրային չվերթը կկատարի առաջիկա ուրբաթ օրը, բայցեւ չի …
կարդալ ավելինԱնցած շաբաթ տնտեսական ամենակարեւոր միջոցառումը Երեւանում կայացած ԱՊՀ Էլեկտրաէներգիական խորհրդի 31-րդ նիստն էր: Հասարակությունն ու մամուլը հազվագյուտ անտարբեր էին այս միջոցառման հանդեպ: Մինչդեռ ավարտից հետո այն բավական հետաքրքիր զարգացումներ ունեցավ: Ցուցաբերված անտարբերությունն, իհարկե, դրական պատճառներ ունի: Էներգետիկ ճգնաժամի հաղթահարումից հետո մենք անտարբեր ենք տնտեսության այս ոլորտի նկատմամբ: Ոլորտ, որի բարեփոխումներն, իրար հերթ չտալով, իրենց լուրջ …
կարդալ ավելին«168 Ժամի» նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ Կովկաս-Փոթի լաստանավի կանոնավոր աշխատանքները շարունակում են ձգձգվել: Որքան էլ տարօրինակ է, Հայաստանի տրանսպորտային ոլորտի պաշտոնյաները չեն շտապում ձգձգման պատճառների մասին բացատրություններ տալ: Զարմանալի էր նաեւ այն հանգամանքը, որ 1,5 ամիս առաջ, երբ լաստանավը Կովկաս նավահանգստից իր փորձնական ուղերթը կատարեց դեպի Փոթի, Հայաստանի լրատվամիջոցներից շատերը չլուսաբանեցին «դարի նախագիծը»: …
կարդալ ավելինԵրեկ Հայաստանում պաշտոնապես նշվում էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձը, եւ մեր իշխանություններն ու քաղաքական գործիչներն իրար հերթ չտալով գեղեցիկ-գեղեցիկ ճառեր էին ասում անկախության մասին: Բարձրաստիճան պաշտոնյաներն էլ` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, անկախության մասին բարձրագոչ բառերով ուղերձներ էին հղել ժողովրդին: Այն նույն պաշտոնյաները, որոնց թեթեւ ձեռքով վերջին տարիներին Հայաստանում գոյություն ունեցող գրեթե բոլոր նյութական գոյացությունները տրվել …
կարդալ ավելինԿովկաս-Փոթի նորակառույց լաստանավի կանոնավոր աշխատանքները շարունակում են ձգձգվել: Հիշեցնենք, որ մոտ 1,5 ամիս առաջ լաստանավը կատարեց իր փորձնական ուղերթը, իսկ տասն օր առաջ էլ Կովկաս նավահանգստից Փոթի բերվեցին Ռուսաստանից վարձակալած «Հայկական երկաթուղու» հինգ էլեկտրաքարշերը: Այդքանը դեռ քիչ էր, լաստանավը շահագործող «Ռեզերվ քեփիթլ քորփորեյշն» ընկերությունն էլ` որպես բարի կամքի դրսեւորում, շոգեքարշերը տեղափոխել է անվճար: Ինչպես ավելի …
կարդալ ավելինԻջեւանի «Բենտոնիտի գործարանը» Կառավարության թիվ 17 որոշման համաձայն՝ մասնավորեցվել է 1996 թվին: Գործարանը սեփականաշնորհվել է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, իսկ սա նշանակում է, որ գործարանը գնողները չեն ունեցել որեւէ ներդրումային պարտավորություններ: Այս գործարանն իրացվել է վաուչերներով: «Բենտոնիտի գործարանի» մասին տեղեկատվությունը կարելի է հենց այսքանը համարել, որը մեզ է տրամադրել Պետական գույքի կառավարման վարչությունը: Գործարանի աշխատելու կամ …
կարդալ ավելինՏնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՀ) երեկ անբարեխիղճ մրցակցության համար տուգանեց մի շարք տնտեսվարող սուբյեկտների: Անբարեխիղճ մրցակցությունը տվյալ դեպքում ապրանքային նշանի նմանեցումն է: Հայաստանի շատ տնտեսվարողներ, հատկապես՝ փոքր եւ միջին ձեռներեցները, արտասահմանյան արդեն կայացած որեւէ ապրանքանիշի նմանությամբ արտադրանք են թողարկում եւ շփոթության մեջ գցում սպառողներին: Սպառողը նայելով այդ ապրանքների արտաքին խիստ նմանությանը՝ որոշ դեպքերում՝ նաեւ նույնությանը, …
կարդալ ավելինՀայաստանի ընդերքն առավել ակտիվորեն սկսեց շահագործվել 2002 թվից, երբ կյանքի կոչվեցին «Կոնսեսիաների մասին» եւ «Ընդերքի շահագործման մասին» օրենքները: Օգտակար հանածոների ոչ արդյունավետ շահագործման մասին «168 Ժամի» հետ հարցազրույցում վերջերս իր մտահոգությունն էր արտահայտել Հայաստանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի դեկան Միհրան Գրիգորյանը: Մասնագիտական դիտարկումներով՝ Հայաստանի հանքավայրերը մոտ 100-150 տարվա կյանք ունեն: Մինչդեռ ներկայիս շահագործման տեմպերով այս …
կարդալ ավելինՈրտե՞ղ պահել փողերը` այս հարցը սովորական քաղաքացու համար կարող է դառնալ գիշերային մղձավանջ: «Դոշակի» տակ պահելն այնքան էլ լավ գաղափար չէ: Մի օր էլ փողը կարող է թուղթ դառնալ: Բանկում պահ տալն էլ նշանակում է, եթե սնանկ է բանկը՝ ապա սնանկ ես նաեւ դու: Այս պարագայում փողին գալիս-փոխարինում է ոսկին, որը ցանկացած ժամանակ իր գինն …
կարդալ ավելինՀամաշխարհային բանկը (ՀԲ) ուսումնասիրություններ է կատարել Հայաստանի զբաղվածության շուկայում: Եվ ՀԲ-ն եզրակացրել է, որ ընդհանուր իրավիճակը սկսել է բարելավվել: Ուսումնասիրության վիճակագրական տվյալները ՀԲ-ն վերցրել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից: Ճիշտ է, զեկույցի աշխատանքային խմբի ղեկավար Արվո Կուդոն բարձր է գնահատում ՀՀ Վիճվարչության աշխատանքը, սակայն համոզված է, որ տեղեկատվություն տրամադրող կառույցներն ու անձինք այնքան էլ անկեղծ …
կարդալ ավելինՌուսական «ՎիմպելԿոմ» ընկերությունն «ԱրմենՏելի» ձեռքբերման ճանապարհին պարտավորվել է հրաժարվել հեռախոսակապի մենաշնորհից: Իսկ թե ի՞նչ էր ստանալու այս ոլորտում իր մենաշնորհի զիջման դիմաց, մանրամասները հայտնի չեն, եւ ընդհանրապես այս մասին հայտարարություններ չեն եղել: «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսակապի մենաշնորհից հրաժարականը սպասվում էր 2007թ. հունիսին: Իսկ բջջային կապի ոլորտում, համաձայն «ԱրմենՏելին» տրված թիվ 60 լիցենզիայի, մինչեւ 2009 թիվը դաշտը …
կարդալ ավելին«168 Ժամ» թերթում տպագրվող «Նաիրիտ գործարանին» առնչվող հոդվածների շարքն իրարանցում է առաջացրել Ռուսաստանում շահագրգիռների շրջանում: Հետաքրքիրն այն է, որ հայկական կողմն` ի դեմս իրավասու պաշտոնյաների կարծես, սպասում են դեպքերի հետագա զարգացմանը եւ բնականաբար մեր հրապարակած տեղեկատվության հավաստի կամ ոչ հավաստի լինելու վերաբերյալ «քար լռություն» են պահպանում: Խմբագրությունը կրկին էլեկտրոնային նամակ է ստացել Ռուսաստանում բնակվող մեր …
կարդալ ավելինՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը 2006թ. դեկտեմբերին «Արմինֆո» գործակալությանը պատմել էր, որ «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել է «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությանը, իսկ բաժնետոմսերի 10 տոկոսը համարվում է պետական սեփականություն: Ա. Մովսիսյանը նշել է, որ գնորդը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել 120մլն դոլարի ներդրումներ: Իսկ եթե հանկարծ սեփականատերը չկատարի իր …
կարդալ ավելին