2007թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսությունն աճել է 12,1 տոկոսով: ՀՀ Վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, տնտեսության ճյուղերից շինարարությունը գրանցել է 19,2 տոկոս աճ, ծառայությունների ոլորտն աճել է 17,9 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 2,2 տոկոսով, իսկ արդյունաբերությունը՝ ընդամենը 1,3 տոկոսով: Իսկ ահա արդյունաբերությունն անցած 6 ամիսների համեմատ ոչ միայն չի աճել, այլեւ 0,1 տոկոսի անկում է ունեցել: 1 …
կարդալ ավելինՔրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում երեկ սկսվել է «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների գործի քննությունը: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Մաքսային պետական կոմիտեի տրամադրած ինչ-որ նյութերի հիման վրա 2005թ. մարտին ընկերության ղեկավարներ Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցել խարդախության, մաքսանենգության, հարկեր եւ տուրքեր վճարելուց խուսափելու ու փողերի լվացման մեղադրանքներով: Նույն տարվա …
կարդալ ավելինԱնշարժ գույքը Հայաստանում թանկանում է աստղաբաշխական գներով.Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, վերջին տարիներին՝ տարեկան միջինը 30 տոկոսով: Մասնավորապես, այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի գները բարձրացել են 30,6 տոկոսով: Սակայն անշարժ գույքի գործակալները պնդում են, որ կադաստրի այս տվյալներն իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում: Նրանց խոսքերով, ամեն տարի շուկայում թանկացում գրանցվում …
կարդալ ավելին2007թ. հուլիսի 20-ին, իսկ Իրանական թվագրությամբ՝ 1386 թվի նույն ամսի նույն օրը Երեւանում ավարտվեց Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստը: Այս համաժողովում հայկական կողմի համանախագահ է նշանակվել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ իրանական կողմը ներկայացնում է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին: ԻԻՀ ԱԳ նախարար Մոթաքիից տեղեկանում ենք, որ մինչեւ տարեվերջ սպասվում է …
կարդալ ավելինՀՀ կառավարության ծրագիրը հունիսի 26-ին Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո հրատարակվել է մամուլով ու նաեւ ներկայացվել է հասարակությանը: Բացի այդ, ծրագիրը տեղադրվել է նաեւ կառավարության կայքում. հետաքրքրվողները կարող են ոչ միայն կարդալ այն, այլեւ դիտողություններ ու կարծիքներ ներկայացնել: Մենք փորձեցինք տեղեկանալ, թե ինչ կարծիք ունեն կառավարության ծրագրի մասին Հայաստանի տնտեսական կյանքի վերաբերյալ իրենց գնահատականներն արտահայտող …
կարդալ ավելինՌուսական լրատվամիջոցները, անդրադառնալով Իրան-Հայաստան միջպետական համաժողովին, կանխատեսել էին, որ հավանաբար հայկական կողմն իրանցիներին կառաջարկի գնել «Նաիրիտ գործարանը»: Նշենք, որ «Նաիրիտ գործարանի» ներկայիս սեփականատերն է «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» անգլոիռլանդական ընկերությունը, որը փաստացի ղեկավարվում է ԱՊՀ միջպետական բանկի չինովնիկների կողմից: Երեկ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին էլ ուղղեցինք «Նաիրիտ գործարանի» հնարավոր վերավաճառքի մասին մեզ հետաքրքրող հարցերը: – …
կարդալ ավելինՀՀ Բնապահպանության նորանշանակ նախարար Արամ Հարությունյանի աշխատանքային դեբյուտը նշանավորվեց Թեղուտի անտառներ կատարած այցով: Նախարարին ուղեկցում էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այցից պարզ դարձավ, որ Թեղուտի անտառներից բնաջնջվելու է մոտ 350 հեկտար տարածք` պղնձի հանքաքար արդյունահանելու նպատակով: Հանքավայրի արդյունահանման թույլտվություն ստացածները, իբրեւ վնասի փոխհատուցում՝ խոստացել են փոխարենը վերատնկել կրկնակի անգամ շատ անտառային տարածք: Սակայն բնապահպանական խնդիրներով …
կարդալ ավելինՀուլիսի 6-ին Հանրային ծառայությունները կարգավորող (ՀԾԿ) հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձեւը: Ընդ որում, այդ պայմանագիրը վերաբերում է միայն բնակիչ-բաժանորդներին: Իրավաբանական անձ-բաժանորդների հետ պայմանագրի ձեւը դեռ քննարկման փուլում է: Սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցել են քննարկումներին ու հանձնաժողովի նիստին, եւ գտնում են, որ այդ պայմանագիրն այնքան էլ չի բխում բաժանորդների շահերից: …
կարդալ ավելինՀուլիսի 4-6-ը Թուրքիայում տեղի է ունեցել Առեւտրաարդյունաբերական պալատների համաշխարհային 5-րդ կոնգրեսը, որին մասնակցում էին 118 երկրների 1600 ներկայացուցիչներ: Կոնգրեսին մասնակցում էր նաեւ հայկական պատվիրակությունը. Թուրքիա էր մեկնել ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Գագիկ Վարդանյանը: Այդ կոնգրեսը տարբեր երկրների ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ միմյանց հետ, այլեւ օգտակար է բիզնես-մշակույթի փորձ ձեռք բերելու, այդ …
կարդալ ավելին«Ապահովագրության մասին» նոր օրենքը միայն եկող տարի կդառնա իրավիճակի լիիրավ տերը. ենթաօրենսդրական ակտերի փաթեթը դեռեւս կարգավորման փուլում է: Նոր օրենքն այնքանով է նոր, որ ներառում է Եվրամիության կանոնակարգերը, ինչպես նաեւ թույլ է տալու իրագործել Առեւտրի համաշխարհային կազմակերպության առաջ ստանձնած պարտավորությունները: Այն է` տեղական ապահովագրական շուկան պետք է աշխատի մասնակի բաց ռեժիմով, ինչը նշանակում է, որ …
կարդալ ավելինՏնտեսվարող սուբյեկտները հարկ վճարել չեն սիրում: Բայց բոլոր հարկատուներն էլ գիտեն, որ հարկ վճարելն այնպիսի պարտականություն է, որը կարգավորվում է ոչ թե զգացմունքներով, այլ օրենքներով: Սակայն Հայաստանում այդ օրենքները, դրանք կիրառողների թեթեւ ձեռքով, ոչ բոլորի համար են հավասար գործում. մեկի նկատմամբ անհանդուրժող են, մյուսի նկատմամբ՝ զիջող: Եվ այնպես է ստացվել, որ օրենքի «խտրական վերաբերմունքից» օգտվելով՝ …
կարդալ ավելինԲնապահպանական խնդիրներին նվիրված հայաստանյան մամուլի հրապարակումներից հետո կենսական հիմնախնդրի նկատմամբ չեն փոխվում ո՛չ հասարակական, ո՛չ էլ երկրի կառավարության պահանջներն արտադրողներից: Դրա արդյունքում շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող ընկերությունների, որտեղ արտադրության ծավալները տարեցտարի ավելացվում են` մեծացնելով էկոլոգիական ռիսկերը, էկոհիմնախնդիրների նկատմամբ վերաբերմունքը խոստումներից այն կողմ չի անցնում: Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի բնապահպանական եռամյա` 2005-08 …
կարդալ ավելինԵրեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մերժեց «ԱրմենՏելի» հայտը` բնակիչ-բաժանորդների համար ֆիքսված կապի բաժանորդավարձը, ինտերնետ կապի րոպեավճարը եւ մի շարք այլ ծառայությունների սակագները բարձրացնելու վերաբերյալ: Իհարկե, «ԱրմենՏելը» դա ոչ թե բարձրացում, այլ վերաբալանսավորում է անվանում: Ընկերությունը ներկայացնում է, որ ֆիքսված կապի ծառայության սակագները ինքնարժեքից ցածր են, եւ, որ դրա պատճառած վնասը փոխահատուցվում է բջջային կապից …
կարդալ ավելին«Մաքսային պետական կոմիտեն վարչարարության արդյունքում մաքսավճարների գծով գերակատարել է պետական բյուջեի մուտքերի ապահովումը»,- երկու օր առաջ հրավիրված ասուլիսում հայտարարել է Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը: Վերջինս, բնականաբար, չի անդրադարձել իր ղեկավարած համակարգում արմատացած կոռուպցիոն դրսեւորումներին եւ ընդամենը նշել է, որ երեք տասնյակ մաքսավորների ազատել է աշխատանքից: Մինչդեռ այսօր մաքսային համակարգի ամենաարդիական խնդիրը թերեւս կոռուպցիան …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, Հայաստանում օտարերկրյա կապիտալով հիմնադրված ընկերությունները գործունեության առաջին երկու տարիներին ազատվում են շահութահարկից։ Նման քաղաքականության նպատակը, հասկանալի է, Հայաստանն օտարերկրյա ներդրողների համար հրապուրիչ դարձնելն է։ Եվ պատկերացրեք՝ Վիճպետվարչությունն իսկապես ամեն տարի օտարերկրյա ներդրումների աճ է արձանագրում։ Մինչդեռ իրականությունն այն է, որ Հայաստանում գործող, «օտարերկրյա կապիտալով» հիմնադրված եւ շահութահարկից ազատված ընկերությունների մեծ մասը պատկանում …
կարդալ ավելինՄեր հասարակությունը նորից տեղեկացված է: ՀՀ ԿԲ նախագահը հերթական հարցազրույցում նորից արձանագրել է, որ «ազգային դրամի արժեւորումը շարունակվելու է»: Բացատրությունը նորից նույնն է՝ «ֆինանսական նշանակալի հոսքերը, մասնավորապես՝ օտարերկրյա տրանսֆերները եւ առնվազն տասը տոկոսանոց տնտեսական աճը»: Ահա, հենց սրանք են նպաստում ազգային արժույթի ամրապնդմանը: Նպաստում են՝ բոլոր պաշտոնական բացատրություններում: ԿԲ նախագահն այս մոտեցումներով վաղուց արդեն ինքնատիպ …
կարդալ ավելին«Նաիրիտ գործարան» ՓԲԸ նախկին պահեստապետ Հրանուշ Մելոյանը 2006թ. հունիսի 20-ին դիմել է Շենգավիթ համայնքի դատախազություն՝ հայտնելով, որ 2004-2005թթ. գործարանի հիմնական միջոցների գույքագրման ժամանակ հայտնաբերվել են զգալի չարաշահումներ: Շենգավիթ համայնքի դատախազությունը քաղաքացի Մելոյանին հայտնել է, որ «Նաիրիտ գործարանում» պետական ունեցվածքի առանձնապես խոշոր չափով յուրացման գործի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Հրանուշ Մելոյանը պատմում է, որ 26 …
կարդալ ավելին– ՀՀ Տնտեսական դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ Բնապահպանության նախարարության կազմած երկու ակտերը, ինչը հիմք է տվել «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) գլխավոր տնօրեն, ազգությամբ հնդիկ Բ.Կ. Շարմային հայտարարելու, որ իրենք ինչ անում են, անում են օրենքի սահմաններում: Կմեկնաբանե՞ք այս հարցը: – Իրոք, 2007 թվականի հուլիսի 3-ին ՀՀ Տնտեսական դատարանը նման վճիռ է կայացրել, սակայն …
կարդալ ավելինԴոլարի արժեզրկման պատճառով Հայաստանում ադամանդագործության ծավալը կտրուկ նվազում է: ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ադամանդագործության ոլորտում գրանցվել է 50 %-ի անկում: Տնտեսության այս ճյուղը մեր երկրում անկում է գրանցում արդեն 4 տարի՝ սկսած 2004 թվականից, սակայն այս տարվա անկման ցուցանիշն աննախադեպ է: 2004թ. եւ 2005թ այս ոլորտում գրանցվել …
կարդալ ավելինՕրերս մամուլում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ հնդկական «Vedanta Resources» ընկերությունը վաճառում է «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» (ԱՈԱՁ): «Vedanta Resources»-ը մետաղների հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություն է, որը տարբեր երկրներում շահագործում է արծաթի, պղնձի, երկաթի, ցինկի եւ այլ հանքավայրեր: «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունն» այս ընկերության սեփականությունն է դարձել անցյալ տարի. մինչ այդ այն պատկանում էր օտարերկրյա մեկ …
կարդալ ավելին