Տնտեսություն

Գեղեցիկ ձեւակերպումներով նախարարը

19.09.2007

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում Ներսես Երիցյանի նշանակումը բոլորի համար անակնկալ էր: Իսկ նշանակումից անմիջապես հետո նրա մասին դրական կարծիքներ հնչեցին այն առումով, որ լինելով բարեփոխումների սերնդի ներկայացուցիչ՝ Երիցյանը կկարողանա լուրջ փոփոխություններ իրականացնել: Հիշեցնենք, որ նա նախարարություն եկավ Կենտրոնական բանկից, որտեղ զբաղեցնում էր ԿԲ նախագահի խորհրդականի պաշտոնը: Բացի այդ, նաեւ կարծիք կար, որ Երիցյանի …

կարդալ ավելին

Նվեր տված ձիու ատամները չեն հաշվում

19.09.2007

Օգտակար հատկություններով բույսերի նոր սորտեր ստանալու համար նախկինում տարիներ շարունակ աշխատում էր սելեկցիոներների մի քանի սերունդ: Ներկայումս նոր սորտերի ստացումը գրեթե րոպեների հարց է, երբ մի օրգանիզմի գեներն արհեստական ճանապարհով ներմուծվում են մյուսի մեջ: Այս դեպքում գործ ենք ունենում գենետիկորեն փոխանցված (տրանսգեն) օրգանիզմների հետ: Այս ճանապարհով ստացված սննդամթերքը լուծում է գյուղմթերքի նկատմամբ աշխարհում օրեցօր աճող …

կարդալ ավելին

Երկու կարծիք

19.09.2007

Անցած շաբաթ Հայ ոսկերիչների միջազգային միության նախագահ, ադամանդի մշակմամբ զբաղվող «ԴԻ ՍԻ ԷՅ» ընկերության տնօրեն Գագիկ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե դոլարի արժեզրկումը դեռ այնքան բացասական ազդեցություն չունի, որ ոլորտի ձեռնարկությունների փակման պատճառ դառնա: Խոսքը վերաբերում էր մասնավորապես ադամանդի մշակմամբ զբաղվող ամենամեծ` «Շողակն» գործարանին: Նշենք, որ արդեն մի քանի տարի է` այս …

կարդալ ավելին

Նոր մեթոդներով

19.09.2007

ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ստվերային գործունեություն ծավալած «Մաստեր պլյուս» ՍՊԸ-ն, որը 2006-2007թթ. ընթացքում ավելի քան 25 պայմանագրեր է կնքել կառուցապատման աշխատանքներ իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ ու հսկողական աշխատանքներ իրականացնելու համար ստացել գումարներ: Հարկային մարմիններ վերոնշյալ ժամանակահատվածում ընկերությունը ներկայացրել է հաշվարկ-հաշվետվություններ, համաձայն …

կարդալ ավելին

Հյուսիսի հարսնացուն

17.09.2007

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի բջջային կապի երկրորդ օպերատոր «Վիվա Սելլ» ընկերության «հարսանյաց հանդեսը»: Արդեն մի քանի ամիս է, ինչ շրջանառվում էին այս «ամուսնության» մասին խոսակցությունները, սակայն կողմերից եւ ոչ մեկը կոնկրետ ոչինչ չէր ասում, խնամախոսությունը բավականին երկարաձգվեց: Եվ ահա հինգշաբթի օրը ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի հետ Հայաստան ժամանած ռուսական պատվիրակության մեջ …

կարդալ ավելին

«Ֆայբերնետը» վաճառվում է

17.09.2007

Ի՞նչ եղավ Հայաստանի ինտերնետ երկրորդ օպերատորը` «Ֆայբերնետը»: Հիշեցնենք, որ «Հայկական երկաթուղու» մալուխային ցանցի հիման վրա ստեղծված այս կազմակերպությունը խոստացել էր ապրիլի 1-ին հայտարարել ինտերնետ ծառայությունների նոր գնի մասին, որը 60 տոկոսով էժան էր լինելու` «ԱրմենՏելի» գնի համեմատ: Ըստ լուրերի՝ «Ֆայբերնետը» կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի բիզնեսն է: Մեր տեղեկություններով՝ Ա. Մանուկյանն առաջիկայում պատրաստվում է …

կարդալ ավելին

Մնաց Այվազյանի գործը

17.09.2007

Հինգշաբթի ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գլոբալ գոլդ» ընկերության հետ հաշտության համաձայնագրի նախագծին: Իսկ Գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը լիազորվել է կնքել այդ համաձայնագիրը: Հիշեցնենք, որ ամերիկյան «Գլոբալ գոլդ» ընկերությունը տարեսկզբին դիմել էր Վաշինգտոնի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն եւ Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ էր հարուցել: Ընկերությունը պահանջում էր, որ Հայաստանի կառավարությունը փոխհատուցի այն վնասների …

կարդալ ավելին

Հերթական անհեռանկարային վարկը

14.09.2007

Գերմանիայի կառավարությունն արտոնյալ պայմաններով 14 մլն 200 հազար եվրո վարկ է տրամադրել Հայաստանին՝ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման համար: Ինչպես հայտնի է, Վրաստանը տարիներ շարունակ մեր երկրից էլեկտրաէներգիա է գնել, սակայն անցած տարվա մայիսից հրաժարվեց գնել հայկական էլեկտրաէներգիան: Վրաստանը հատկապես ձմռան ամիսներին անհրաժեշտ էլեկտրաէներգիան սկսել է գնել Ադրբեջանից: Իսկ մեր էլեկտրաէներգիան այլեւս չի գնում, որովհետեւ այն …

կարդալ ավելին

Ազգային ու անտրամաբանական դրամը

14.09.2007

Երկարատեւ ու ծանր անկումներից հետո տարադրամը Հայաստանում սկսեց արժեւորվել: Սպասելի էր, թե ոչ` դժվար է ասել: Բոլորը բացատրություն են փնտրում: Փորձում են գուշակել. սա դրամի անկման սկի՞զբ է, թե՞ ժամանակավոր ու հաղթահարելի երեւույթ: Մասնագետներն ու գործարարները մեր ֆինանսական շուկայի գործընթացները հասկանալու համար երբեմն նաեւ տնտեսական բացատրություններ են փնտրում: Այս անգամ նման բացատրություններ կարծես կարելի է …

կարդալ ավելին

Կոռուպցիայի մասին «հեքիաթը»

14.09.2007

Հայաստանում այլեւս ավարտված է համարվում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի առաջին փուլը: Ի՞նչ ենք անելու երկրորդ փուլում` դեռեւս հայտնի չէ, քանի որ հայրենի կառավարությունը միայն վերջերս է հայեցակարգի տեսքով քննարկել իր անելիքները: Սա նշանակում է, որ միանշանակորեն այս տարի եւ մինչեւ հաջորդ տարի նախագահական ընտրությունների ավարտը Հայաստանը չի ունենալու կոռուպցիայի դեմ պայքարի նոր ծրագիր: Մինչդեռ Կառավարության …

կարդալ ավելին

Ըմբռնումով են մոտենում

14.09.2007

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը երեկ նշում էր իր հիմնադրման 10-ամյակը։ Ընդ որում, մեծ շուքով։ Ընկերությունն, իրոք, հպարտանալու տեղ ունի։ Նախ, այն արդեն Հայաստանի թիվ 1 հարկատուն է։ Անկախ քննադատություններից, ընկերությանը հաջողվել է գազիֆիկացման մակարդակը 2001թ. 21%-ից հասցնել 88.5%-ի։ Դա բավական տպավորիչ ցուցանիշ է, որին նախանձում է անգամ «Գազպրոմը»։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Գազպրոմի» վարչության …

կարդալ ավելին

«Հայփոստի» գործը փակված է

14.09.2007

«Հայփոստում» վերջին բացահայտումները ստիպում են մեկ անգամ եւս անդրադառնալ պետական այս միավորի նախապատմությանը: 2006-ի սեպտեմբերի 22-ի կառավարության N1379-Ա որոշումով «Հայփոստ» ՓԲԸ-ն հինգ տարի ժամանակով հավատարմագրային կառավարման է հանձնվել «Հայփոստ թրասթ մենեջմենթ» Նիդեռլանդներում գրանցված ընկերությանը: Վերոնշյալ որոշումով ուժը կորցրած է ճանաչվել նաեւ Կառավարության 2004-ի դեկտեմբերի 23-ի N 1873-Ա որոշումը: Կառավարությունը տրանuպորտի եւ կապի (ՏԿ) նախարարին հանձնարարել …

կարդալ ավելին

Սա դատ չէ, կոմեդիա է

14.09.2007

Այսօր Քրեական գործերով վերաքննիչ դատարանում վերսկսվելու է «Ռոյալ Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանի եւ տնօրեն Արամ Ղազարյանի դատավարությունը: Գ.Հակոբյանը, սակայն, դատավարությանը ներկա չի լինի, որովհետեւ բուժման նպատակով գտնվում է Իսպանիայում: Նույն պատճառով նա վերաքննիչ դատարանի նախորդ երկու նիստերին նույնպես ներկա չի եղել: Հիշեցնենք, որ Գ.Հակոբյանը եւ Ա.Ղազարյանը մեղադրվում էին ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի …

կարդալ ավելին

ՀՄՀ-ում «փլա՞վ» են բաժանում

14.09.2007

Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի (ՀՄՀ) ծրագրի շահառուների խորհրդի սեպտեմբերի 29-ին կայանալիք ընտրությունները հասարակական կազմակերպություններին բաժանել է երկու «բանակի»: Հիշեցնենք, որ ամերիկյան ՀՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք 232 մլն դոլարի ծախսման գործընթացի վերահսկողությունը վերապահվել է հասարակական հատվածին, որի համար էլ ստեղծվել է Շահառուների խորհուրդը: Պարզվում է, դեռ նախորդ տարվանից հասարակական հատվածի ներկայացուցիչները չեն կարողանում իրար հետ լեզու գտնել …

կարդալ ավելին

Խախտումներ` սննդի ձեռնարկություններում

14.09.2007

Անցած ութ ամիսներին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուժական պետական տեսչության Երեւանի մարզային տեսչության աշխատակիցներն ամենօրյա ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի 120 հազար մեծ եւ փոքր հզորության վերամշակման (կաթնամթերքի, հացաբուլկեղենի, ոգելից խմիչքների, հրուշակեղենի), ինչպես նաեւ սննդամթերք ներկրող եւ իրացնող ձեռնարկություններում: Նշված ժամանակահատվածում ընկերություններում մշակվող եւ իրացվող արտադրանքի մեջ հայտնաբերվել է որակի չափանիշներին չհամապատասխանող ավելի քան 500 խախտում, որի …

կարդալ ավելին

«Շանգրի Լա-Երեւանի» համար կներդրվի 300 մլն դոլար

10.09.2007

Այս հրապարակումը պատրաստելիս, գիտեինք, որ խաղատների մասին լուրջ տեղեկատվություն ստանալը դյուրին չի լինելու: ՀՀ Ֆինանսների նախարարությունում եւ Հարկային պետական ծառայությունում երբեք էլ պատրաստակամ չեն եղել, երբ խոսքը խաղատներին է վերաբերել: Այդուհանդերձ, ՀՀ Ֆինանսների նախարարության կայքէջից տեղեկանում ենք, որ այս տարի լիցենզիա է ստացել 2 խաղատուն եւ մեկ խաղատան կազմակերպչի նկատմամբ կիրառվել է 1 մլն դրամի …

կարդալ ավելին

Նախկին «Պոլիվինիլացետատն» այլեւս կալվածք է

10.09.2007

Հայաստանի ամենախոշոր գործարանները նախկինում գտնվում էին Շենգավիթ համայնքի Նորագավիթ թաղամասում: Պատահական չէ, որ այդ տարածքը Մետրոպոլիտենն անվանել է «Գործարանային»: Այսօր, սակայն, ժամանակին հազարավոր մարդկանց աշխատատեղերով ապահովող քաղաքի այդ հատվածն ավերակ է դարձել, քանի որ գործարանների «կաղապարները» կան, իսկ ներսում դատարկություն է: Նկարում պատկերված հսկայական այս տարածքը նախկին «Պոլիվինիլացետատ» գործարանինն է, որը 2001-ին Տնտեսական դատարանի որոշմամբ՝ …

կարդալ ավելին

Վաճառքը հավանական է

06.09.2007

«Ղ-Տելեկոմ» ընկերության ձեռքբերման գործարքը միանգամայն հավանական է»,- հայտարարել է MTC ռուսաստանյան ընկերության նախագահ Լեոնիդ Մելամեդը: «Ընկերությունը չի մեկնաբանում անավարտ գործարքները, սակայն MTC-ը հետաքրքրվում է Հայաստանով, եւ «Ղ-տելեկոմի» ձեռքբերման գործարքը միանգամայն հավանական է»,- ասել է Մելամեդը: «Վեդոմոստի» թերթը երեկ ենթադրություն է արել, որ MTC-ը կգնի «Ղ-Տելեկոմը» 400-500 միլիոն դոլարով: Մեր տեղեկություններով, սակայն, ռուսական MTC-ը «Ղ-Տելեկոմի» ձեռքբերման …

կարդալ ավելին

«Հայփոստի» խմորը շատ ջուր կտանի

06.09.2007

«Հայփոստ» ՓԲԸ-ն շարունակում է իր բացահայտումների շարքը: Ընկերությունը ներքին ստուգումների արդյունքում մոտ 2մլրդ դրամի չարաշահումներ է հայտնաբերել ավտոտնտեսության (բենզինի գնման ու օգտագործման, մեքենաների վերանորոգման ու սպասարկման) շահագործման արդյունքում: Պարզվել է նաեւ, որ 2007թ. ապօրինաբար տպագրվել եւ վաճառվել են 51 անուն նամականիշեր, ինչի արդյունքում ընկերությունը նույնպես էական վնասներ է կրել: «Հայփոստի» երրորդ բացահայտումն արդեն կոնկրետ հասցեատերեր …

կարդալ ավելին

Ցորենի գինն աճում է

06.09.2007

Աշխարհի հացահատիկի շուկաներում շարունակվում է ցորենի գների հզոր աճը: Պահանջարկը վերջին մեկ օրվա ընթացքում այնպիսի բարձր մակարդակի է հասել, որ երեքշաբթի օրն աշխարհի խոշորագույն՝ Չիկագոյի հացահատիկի սակարանում աճուրդները դադարեցվել են այն բանից հետո, երբ գների աճն այստեղ հասել է սահմանված առավելագույնին՝ մեկ առեւտրաշրջանի ընթացքում 30 ցենտի: Արդյունքում՝ Չիկագոյի բորսան փակվել է դեկտեմբերի մատակարարման 1 բուշել …

կարդալ ավելին