Վաճառքը հավանական է

06/09/2007

«Ղ-Տելեկոմ» ընկերության ձեռքբերման գործարքը միանգամայն հավանական է»,- հայտարարել է MTC ռուսաստանյան ընկերության նախագահ Լեոնիդ Մելամեդը: «Ընկերությունը չի մեկնաբանում անավարտ գործարքները, սակայն MTC-ը հետաքրքրվում է Հայաստանով, եւ «Ղ-տելեկոմի» ձեռքբերման գործարքը միանգամայն հավանական է»,- ասել է Մելամեդը: «Վեդոմոստի» թերթը երեկ ենթադրություն է արել, որ MTC-ը կգնի «Ղ-Տելեկոմը» 400-500 միլիոն դոլարով: Մեր տեղեկություններով, սակայն, ռուսական MTC-ը «Ղ-Տելեկոմի» ձեռքբերման համար վերջնական համաձայնության են եկել: