Տնտեսություն

Ոչ թե դոլար, այլ եվրո

06.10.2007

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը «168 Ժամին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Նաիրիտ գործարանն» իր արտադրած կաուչուկը եվրոպական շուկայում մի կերպ կարողանում է իրացնել 3000 դոլարով (1 տոննայի դիմաց): Մովսիսյանն ասել է, որ միջազգային շուկայում միայն «Դյուպոն» ֆիրման է մինչեւ 5000 դոլարով կաուչուկ իրացնում, եւ մեր արտադրանքը չի կարող մրցակցել առաջատարների հետ: Նշենք, որ 2007թ. …

կարդալ ավելին

Ինչո՞ւ է լռում Վահան Հովհաննիսյանը

06.10.2007

Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագրի առաջին փուլում՝ 2001-2006թթ., ծախսված 35 մլն դոլարը դեռեւս համարվում է «ջրի տարած»: Այդ գումարը ոչ նպատակային ծախսելու մասին կասկածները սկսվել են ծրագրի սկզբից՝ դեռեւս 2001թ., եւ շարունակվում են մինչեւ հիմա: Մի քանի օր առաջ էլ «Օբսերվեր» բրիտանական հեղինակավոր պարբերականն էր անդրադարձել այդ խնդրին: Բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերը հայտարարել էր, թե իր …

կարդալ ավելին

Մթերել են

06.10.2007

Հանրապետության գինեհումք վերամշակող 29 ընկերությունների կողմից այս տարի մթերվել է 92. 567 տոննա խաղող. անցած տարվա նույն օրերին ձեռնարկություններն ընդունել էին շուրջ 90.290 տոննա խաղող։ ՀՀ Գյուղնախարարության Ագրովերամշակման եւ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Միքայել Գրիգորյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ 24.779 տոննան գնել է «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, 13.800 տոննան` «Երեւանի գինու, օղու եւ կոնյակի կոմբինատը»։ …

կարդալ ավելին

«Simens»-ը տուգանվել է

06.10.2007

Գերմանիայի «Simens» կոնցեռնը 201 մլն եվրո է տուգանվել այն բանի համար, որ նրա աշխատակիցները բանակցություններ վարելիս կաշառք են օգտագործել շահավետ պարտավորագրերի կնքում ապահովելու նպատակով. հաղորդել է «Ասոշիեյթեդ փրեսը»: Այս վճիռը կայացրել է Մյունհենի օկրուգային դատարանը, եւ «Simens»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ վճռափոխության գանգատ չեն տա: Ներկայումս նույնպիսի մեղադրանքներով «Simens»-ի դեմ մի շարք համանման հայցեր են …

կարդալ ավելին

Խանգարում է ներմուծողներին

06.10.2007

«Ջեներալ տրանսուորլդ մենյուֆեքչրինգ քամփնի» ՓԲԸ-ն, որ ներկայումս համարվում է «Դողագործ» գործարանի սեփականատերը, դատական հայց է ներկայացրել ՀՀ Կառավարության դեմ` ներդրումների խոչընդոտման մեղադրանքով: Գործարանն, արդեն մեկ տարի է՝ մատնվել է պարապության, այն բանից հետո, երբ սկսել էր կանոնավոր արտադրանք թողարկել: Մեր տեղեկություններով, բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ գործարանի ամերիկահայ սեփականատիրոջը հասկացրել են, որ տեղական ավտոդողերի արտադրությունը մեծ հարված …

կարդալ ավելին

1 շնչին՝ տարեկան 5,6 լիտր օղի

06.10.2007

ՀՀ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի տվյալներով՝ 2006թ. Հայաստանում իրացվել է 18057484,3 լիտր օղի: Իրացման ծավալներով առաջին տեղը զբաղեցնում է «Ավշարի գինու գործարանը», երկրորդ եւ երրորդ տեղերում են «Էրեբունի Ալկո» եւ «Արաբկիր Ալկո» ընկերությունները: 2007թ. հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանի բնակչության թվաքանակը կազմել է 3.222.700 մարդ, եւ եթե հաշվի չառնենք, որ բնակչության մի մասը երեխաներ են, ապա 2006 …

կարդալ ավելին

Հիմա էլ՝ երկնիշ թանկացումներ

06.10.2007

Ազգային ժողովի ընտրություններից հետո գրեթե բոլոր տեսակի ապրանքների, հատկապես՝ սննդամթերքի գները կտրուկ բարձրացան: «Երեկ խանութ եմ գնացել, իմ աչքի առաջ կարագը 50 դրամով թանկացավ: Ֆիննական կարագի 1 կգ-ն 1750 դրամից դարձել է 2250 դրամ: Հըլը չեմ ասում, որ Նոր զելանդականի գինն էլ է սարսափելի բարձրացել: Ձեթն էլ է բավականին թանկացել»,- երեկ դժգոհում էր ՀՀ Տնտեսական …

կարդալ ավելին

Ինչի՞ց սկսվեց աղետն այս

06.10.2007

Կենտրոնական բանկը դժվար, համարյա անլուծելի խնդրի առջեւ է կանգնած: Այս անգամ հասարակությանը դժվար է լինելու համոզել, որ ԿԲ-ն կատարել է իր համարյա միակ պարտականությունը: Տարեվերջին հաստատ դժվար է լինելու միանիշ թվով գնաճի ցուցանիշ արձանագրելը: Որովհետեւ օր օրի թափ հավաքող գնաճն արդեն սպառնում է եռանիշ ցուցանիշներ արձանագրել: Դրությանն առավել ողբերգականություն է հաղորդում այն, որ այս անգամ …

կարդալ ավելին

Դոլարի թաքնված հմայքը

05.10.2007

«Երկուսուկես միլիարդ դոլարանոց բյուջե» արտահայտությունը, ինչպես եւ սպասվում էր, միանգամից դարձավ թեժ քննարկման առարկա։ Եղան քննադատողներ, ովքեր գտնում են, որ դա իրատեսական ցուցանիշ չէ։ Եղան նաեւ պաշտպանողներ։ Կրակի վրա բենզին ավելացրեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հիշեցնելով, որ ինքը ժառանգել է 300 միլիոն դոլարանոց բյուջե, իսկ իր հրաժեշտի պահին կլինի 2.5 միլիարդ դոլար՝ ավելի քան 8 …

կարդալ ավելին

Տուգանվել են

05.10.2007

Հանրապետությունում մարդատար ավտոմեքենաների եւ կենցաղային տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող 5 կազմակերպություններ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ այսօր տուգանվեցին 500 հազարական դրամով: Հանձնաժողովի կողմից այս ոլորտներում գործունեություն ծավալող 24 կազմակերպությունների ուղարկվել է ծանուցում գործունեության մասին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ: Կազմակերպություններից 5-ն այսօրվա դրությամբ տեղեկատվություն դեռ չեն ներկայացրել: Մարդատար ավտոմեքենաների ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող …

կարդալ ավելին

Իրանական գազ, ռուսական քաղաքականություն

05.10.2007

– Իրան-Հայաստան գազամուղն արդեն պատրաստ է գործարկման: Իրանը պատրաստ է սկսել գազի մատակարարումը, մինչդեռ Հայաստանը հայտարարել է, որ էներգակիրների խնդիր չունի: Ինչո՞վ է պայմանավորված իրանական գազից առժամանակ հրաժարվելը: Գուցե չունե՞նք գազից էլեկտրաէներգիա ստանալու այդքան հզորություններ, եւ սպասում ենք Երեւանի ՋԷԿ-ում եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկում աշխատանքների ավարտին, որի համար առնվազն երկու տարի կպահանջվի: – Իրան-Հայաստան …

կարդալ ավելին

80 տոկոսն օգտվում է «SMS»-ից

05.10.2007

Հայաստանում բջջային կապի բաժանորդների 80 տոկոսն օգտվում է SMS (կարճ հաղորդագրություն) ծառայությունից: Նշենք, որ մեկ «SMS» հաղորդագրության մեջ տեղավորվում է 160 նիշ, որը կազմում է «A-4» ֆորմատի թղթի մոտ 3 տող: «ԱրմենՏել» ընկերությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում «ԱրմենՏելի» բջջային ցանցում գրանցվել է այնքան «SMS» հաղորդագրություն, որը կկազմեր 4 մլն 47 հազար …

կարդալ ավելին

Հարկվելու են

03.10.2007

Երեկ ԱԺ-ն սկսեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկումը: Ըստ այդմ` առաջարկվում է հարկել օֆշորային գոտում գործող կազմակերպությունները: Այսինքն` եթե օֆշորային գոտում գրանցված ոչ ռեզիդենտ կազմակերպությունները գործունեության ընթացքում ստանան շահաբաժիններ, ապա դրանք Հայաստանից հանելու ժամանակ ՀՀ-ում կհարկվեն 10 տոկոս դրույքաչափով: ԱԺ ներկայացված նախագծում նման գոտիների ցանկի սահմանումը թողնված է կառավարությանը: ՀՀ Հարկային …

կարդալ ավելին

Կառավարո՞ւմ է, թե՞ գնել է

03.10.2007

ՌԴ-ում խաղատնային բիզնեսով զբաղվող «Storm International» հոլդինգն իր ինտերնետային կայքում տեղեկություն է տեղադրել, ըստ որի՝ Հայաստանում ստանձնել է «Կլեոպատրա» կազինոյի կառավարումը: Իսկ ահա Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կառավարման նպատակով նոր ընկերության մուտքի դեպքում այն նախարարությունից պետք է ստանա համապատասխան լիցենզիա: Իսկ «Storm International»-ը լիցենզավորման նպատակով դեռեւս չի դիմել նախարարությանը: Մեր տեղեկություններով՝ «Storm …

կարդալ ավելին

Հիմա էլ կաթնամթերքը

03.10.2007

Հացի, կարագի եւ ձեթի թանկացումից հետո առաջիկայում սպասվում են նաեւ կաթնամթերքի թանկացումներ: Առաքողներն արդեն տեղյակ են պահել սպառման կետերին, որ մոտ օրերս բարձրացվելու են նաեւ կաթնամթերքի գները: Թե ինչո՞վ է պայմանավորված այս թանկացումը՝ պարզ չէ, թեպետ մթերողներն այս տարի չեն բարձրացրել գյուղացիներից մթերվող կաթի գինը: Հնարավոր է՝ նրանք ներկայումս ներմուծվող կաթի փոշին ավելի թանկ գներով …

կարդալ ավելին

«Ջրից դեպի շուկա»

03.10.2007

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի «Ջրից դեպի շուկա» ենթածրագրով 2007-08թթ. աշխատանքներ կկատարվեն Սյունիքի մարզի 10 գյուղերում, որից 1-ը` Կապանի, 4-ը` Սիսիանի, 3-ը` Գորիսի եւ 2-ը` Մեղրու տարածաշրջաններում: Մարզպետարանից «Արմենպրեսին» փոխանցել են, որ 2009-10թթ. ենթածրագրով աշխատանքներ են նախատեսված միայն մեկ՝ Գորիսի տարածաշրջանի Հարթաշեն գյուղում: Եվս 12 համայնք (5-ը՝ Սիսիանի, 4-ը՝ Գորիսի, 3-ը՝ Մեղրու տարածաշրջաններում) ծրագրում կընդգրկվի 2011-ին: Ենթածրագիրը …

կարդալ ավելին

Դիմումներն ընդունվում են

03.10.2007

Երեկվանից սկսվել է հեռահաղորդակցության ոլորտում գործունեության համար լիցենզիա ստանալու դիմումների ընդունումը: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկայում կհաստատի այն ծառայությունների ցանկը, որոնց սակագները պետք է վերանայվեն ոլորտի ազատականացումից հետո: Այդ ցանկը գրեթե չի տարբերվի հանձնաժողովի կողմից արդեն հաստատվածից, սակայն հիմնական ծառայությունների սակագները հանձնաժողովի հաստատմանը դեռ կշարունակեն ներկայացվել «ԱրմենՏելի» կողմից, քանի որ առաջիկայում այս ընկերությունը կպահպանի …

կարդալ ավելին

Հայաստանը շարունակում է նահանջել

03.10.2007

Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հրապարակած «Գործարարություն 2008» տարեկան զեկույցի համաձայն՝ 178 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 39-րդ տեղը: Ընդ որում` այս անգամ մեր երկիրը հինգ հորիզոնականով ետ է գնացել. անցած տարի մենք 34-րդ տեղում էինք: Տեղեկացնենք, որ ՀԲ-ն եւ ՄՖԿ-ն իրենց զեկույցը կազմում են կամ նման վարկանիշային ուսումնասիրություն են կատարում՝ հաշվի առնելով երկրներում …

կարդալ ավելին

Լաստանավը սկսել է աշխատել

01.10.2007

«Սմաթ» լաստանավն արդեն սկսել է իր կանոնավոր բեռնափոխադրումները Կովկաս-Փոթի երթուղու վրա: Ապրիլին փորձնական ուղերթ կատարելուց, մայիսին էլ «ՀայՌուսգազարդի» խողովակները տեղափոխելուց հետո լաստանավն օգոստոսի վերջից արդեն երեք անգամ Փոթի է հասցրել հայկական բեռներ: Այդ մասին երեկ մեզ տեղեկացրեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ հավատացրեց, որ այսուհետ «Սմաթը» շաբաթը մեկ անգամ կանոնավոր կերպով հայկական …

կարդալ ավելին

Բենզալցակայաններից շատերը ենթակա են քանդման

01.10.2007

ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում շրջանառվում է «Նավթամթերքների պահեստարանների եւ լցակայանների անվտանգ շահագործման կարգը»: Այս կարգը մշակել եւ նախարարությանն է ներկայացրել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ը: Եթե կառավարությունը հաստատի նշյալ կարգը, ապա Հայաստանում առկա մոտ 300 բենզալցակայանների մոտ 60-70 տոկոսը ենթակա են քանդման: Սա նշանակում է, որ բենզալցակայանների մոտ 70 տոկոսը կառուցվել են անվտանգության …

կարդալ ավելին