Մթերել են

06/10/2007

Հանրապետության գինեհումք վերամշակող 29 ընկերությունների կողմից այս տարի մթերվել է 92.

567 տոննա խաղող. անցած տարվա նույն օրերին ձեռնարկություններն ընդունել էին շուրջ 90.290 տոննա խաղող։ ՀՀ Գյուղնախարարության Ագրովերամշակման եւ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Միքայել Գրիգորյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ 24.779 տոննան գնել է «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, 13.800 տոննան` «Երեւանի գինու, օղու եւ կոնյակի կոմբինատը»։ Ակտիվ են նաեւ «Ավշարի գինու» (գնել է 6831 տ), «Պռոշյանի կոնյակի» (6500 տ), «Վաղարշապատ գինու» (5800 տ), «ՄԱՊ» (6200 տ) ձեռնարկությունները, ինչպես նաեւ՝ «Աշտարակյան գինիներ», «Իջեւանի» եւ «Բերդավանի» գինու գործարանները: