Տնտեսություն

Ո՞ւմ են տվել Թեղուտը

07.11.2007

«Ցանկացած հանքարդյունաբերությունն, ի վերջո, բնությանն օգուտ չի տալիս, սակայն այստեղ կարեւոր է, թե աշխատանքն ինչպես է կազմակերպվում: Այս առումով անհանգստանալու կարիք չկա, քանի որ կառավարության որոշման մեջ ամրագրված են խաղի կանոնները եւ կառավարությունը մշտապես վերահսկելու է գործընթացի այս կողմը»,- շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Սերժ Սարգսյանը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մեկնարկի միջոցառման ժամանակ: Նշենք, որ ամիսներ …

կարդալ ավելին

Ոչ ոք հաճույքով չի վճարում հարկերը

07.11.2007

Հարկային պետական ծառայության գործունեության, մասնավորապես` կանխավճարներ հավաքագրելու մասին լրագրողների հարցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախօրեին պատասխանել է, թե՝ «Հարկային մարմինների կողմից կանխավճարներ հավաքելու մասին լուրերն ինձ էլ են հասել, եւ ես բոլոր փաստերը հանձնարարել եմ ստուգել: Որեւէ անգամ, որեւէ փաստ չի հաստատվել, երբ հարկային մարմինները կանխավճար վերցնեն»,- ասել է Սերժ Սարգսյանը` նշելով, որ հարկեր հավաքելը …

կարդալ ավելին

«Մանրածախ» ծառայություններ

04.11.2007

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը հոկտեմբերի 22-23-ին արձանագրված շաքարավազի գնի կտրուկ բարձրացման հետ կապված՝ երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ «մի խումբ մարդիկ տրամադրված էին աժիոտաժ ստեղծել եւ ստեղծեցին»: Սակայն նա չմանրամասնեց, թե ովքեր էին այդ «մի խումբ մարդիկ»: «Ես չգիտեմ, ես ԱԱԾ պետ չեմ, որ ասեմ ովքեր են արել,- ասաց պարոն …

կարդալ ավելին

Չե՞ն թանկանալու

04.11.2007

2008թ. կսկսվի առանց սակագնային փոփոխությունների: Երեկ այս մասին հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ: Ըստ նրա, էներգետիկ համակարգում կվերանայվեն ներհամակարգային սակագները, որոնք սակայն վերջնական սակագների վրա ազդեցություն չեն ունենա: Գազամատակարարման համակարգում դրամի արժեւորման արդյունքում սպասվում է, որ «ՀայՌուսգազարդը» կունենա …

կարդալ ավելին

Հանձնաժողովը՝ սղաճի աղբյուր

04.11.2007

Այն փաստը, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հերթական անգամ հեռուստախցիկների առաջ տուգանեց մոնոպոլիստներին, ոչ թե բավարարության զգացում է առաջացնում երկրում մոնոպոլիաների դեմ պայքարի ուժեղացման առումով, այլ ավելորդ անգամ հաստատում է այդ պայքարի թվացյալ բնույթը: Նույնիսկ տուգանքների կտրուկ ավելացված չափերը չեն փոխում հարցի էությունը: Իսկ հարցի էությունն այն է, որ հանձնաժողովի գործողությունները բացարձակապես չեն նպաստում երկրում …

կարդալ ավելին

Ալկոհոլային աճ

04.11.2007

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 2006թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում կոնյակի արտադրության ծավալն աճել է 76,5 տոկոսով եւ կազմել 9,5 միլիոն լիտր: Իսկ գինու արտադրությունը նույն ժամանակահատվածում աճել է 22,9 տոկոսով` կազմելով 2,3 միլիոն լիտր: Արտադրվել է 8,8 միլիոն լիտր օղի եւ 232,3 հազար լիտր շամպայն-գինիներ:

կարդալ ավելին

Սպասում են ընդունելության

04.11.2007

Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանում օրերս անցկացվել է քիմիական անվտանգության եւ ջրի սանիտարիայի բարելավմանը նվիրված կոնֆերանս: «Կայուն օրգանական ախտորոշիչների վերացման միջազգային ցանցի» ղեկավար Շերալ Պատոնին եւ «Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի» հ/կ նախագահ Մարի Կրանինդոնգը տեղեկանալով Հայաստանի թունաքիմիկատների գերեզմանի մասին՝ որոշել են միջնորդ դառնալ իրենց կառավարությունների` ԱՄՆ-ի ու Նիդեռլանդների եւ ՀՀ կառավարության միջեւ: Մարի …

կարդալ ավելին

Մեկնաբանում է «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ն

04.11.2007

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) վերջերս կայացած նիստում քննարկվել էր կարագի եւ ձեթի գների թանկացման հարցը: Ըստ հանձնաժողովի` որքան էլ այդ թանկացումները պայմանավորված են եվրոպական շուկայում տեղի ունեցած գների բարձրացմամբ, սակայն, եթե, օրինակ, Եվրոպայում ֆիննական կարագը թանկացել էր ընդամենը 17 տոկոսով, ապա Հայաստանում թանկացել էր կրկնակի անգամ: Հանձնաժողովի այդ նիստին, ներկրողներից բացի, հրավիրվել …

կարդալ ավելին

Թանկացումների հերթական շղթան

04.11.2007

Տնտեսական այս շաբաթը սկսվեց բենզինի ու դիզվառելիքի գների աճով: Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն՝ սպասվում է, որ վառելիքի գների 10 տոկոսանոց աճը շղթայաձեւ սպառողական ապրանքների 10 տոկոսանոց գնաճ կապահովի: Գնաճը սպառնում է դառնալ տնտեսության մասին գրող լրագրողների միակ թեման: Երկու պատճառով: Նախ` դա մեր երկրում դարձել է ամենօրյա գործընթաց: Երկրորդ` գնաճը մասամբ սկսել է հետաքրքրել նաեւ …

կարդալ ավելին

Տեղական արդյունաբերությունը դեռ դիմադրում է

04.11.2007

Արդեն երեք օր է, ինչ Կառավարության Նիստերի դահլիճում տեղի է ունենում «Բրենդ-Էքսպո» ցուցահանդեսը, որտեղ իրենց ապրանքն են ներկայացնում մեր երկրի արտադրող ու ներմուծող ընկերությունները: Այս ցուցահանդեսում ներկրողները գերակշռում էին, ճիշտ այնպես, ինչպես մեր երկրում ներմուծողներն են գերակշռում արտադրողներին: Իրենց ապրանքատեսականին էին ներկայացրել ընդամենը 7-8 գործարաններ` «Բջնին», «Էլնորը», քարի վերամշակման «Գապեքս» ընկերությունը, կահույքի մեկ-երկու արտադրամասեր եւ …

կարդալ ավելին

04.11.2007

Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման առաջին ծրագրում կամ Համաշխարհային բանկի 32 մլն դոլարանոց վարկային ծրագրում տեղի ունեցած չարաշահումների մեղադրանքների նկատմամբ միջազգային կառույցների հետաքրքրությունը գնալով մեծանում է: Հիշեցնենք, որ ԱԺ Օտարերկրյա դրամաշնորհների, վարկերի եւ մարդասիրական օգնությունների արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովներից մեկում փորձագետ աշխատած բրիտանացի ինժեներ Բրյուս Թասկերը պնդում էր, որ այդ վարկային ծրագրում եղել են տասնյակ միլիոնավոր …

կարդալ ավելին

Համաձայնագիրը դեռ չի ստորագրվել

04.11.2007

ՀՀ կառավարության եւ ամերիկյան «Global Gold» ընկերության միջեւ հաշտության պայմանագիր դեռեւս չի կնքվել: Հիշեցնենք, որ մարտ ամսին «Global Gold»-ը դիմել է Համաշխարհային բանկին կից գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն եւ ՀՀ կառավարության դեմ արբիտրաժային վարույթ է սկսել: Ընկերությունը ՀՀ կառավարությանը եւ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին մեղադրում է իր գործունեությանը խոչընդոտելու համար: Ավելի ուշ՝ …

կարդալ ավելին

Մեղիի ՀԷԿ-ի համար կպահանջվի 200 մլն դոլար

04.11.2007

Իրականացվում են Արաքս գետի վրա Մեղրի ՀԷԿ-ի կառուցման գնահատման նոր աշխատանքները: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, նախկին տեխնիկատնտեսական հիմնավորումների վերագնահատումն անհրաժեշտ է, քանի որ ՀԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ բաղադրիչների գինը մի քանի անգամ բարձրացել է: Մասնավորապես, գունավոր մետաղների գներն աճել են մոտ 3 անգամ: Նրա դիտարկմամբ` նախնական գնահատականներով՝ այն կարժենա մոտ 200 մլն դոլար: …

կարդալ ավելին

Թիվն աճում է

04.11.2007

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի լրատվական ծառայության` տարեցտարի աճում է Հայաստան ներկրվող ավտոմեքենաների թիվը: Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է ներկրվել 22 հազար 542 մեքենա: 2006-ին ներկրվել էր 26 հազար 157 ավտոմեքենա:

կարդալ ավելին

Ուրանի հանքավայրերը կհետախուզվեն

04.11.2007

Մինչեւ տարեվերջ Հայաստանում կսկսվեն ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզական աշխատանքները: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, որ այդ հետախուզական աշխատանքները հնարավորություն կտան եղած տվյալներն առավել խորությամբ ուսումնասիրելու եւ առավել ճշգրիտ պատկերացում կազմելու Հայաստանում ուրանի հանքերի պոտենցիալի վերաբերյալ: Աշխատանքների ավարտից հետո կսկսվի նաեւ ուրանի արդյունահանումը: Նախարարի դիտարկմամբ` երկրաբանական հետախուզության աշխատանքները կիրականացնեն հայկական եւ ռուսական մասնագիտացված ընկերությունները:

կարդալ ավելին

Ատոմակայանը կվերագործարկվի

04.11.2007

Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ), որի գործունեությունը պլանային վերականգնողական աշխատանքների եւ վերալիցքավորման համար դադարեցվել էր հոկտեմբերի 11-ին, կվերագործարկվի նոյեմբերի 25-ին: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշել է, որ սեպտեմբերի սկզբներին միջուկային վառելիքն արդեն Հայաստանում էր: Տեղափոխումից հետո անմիջապես սկսվել են պլանային վերականգնողական, ինչպես նաեւ՝ վերալիցքավորման աշխատանքները, որը հնարավորություն կտա ատոմակայանը մինչեւ գալիք տարվա աշուն անխափան աշխատացնել: …

կարդալ ավելին

«Շիկահողը» կվերականգնվի 2008-ին

04.11.2007

«Շիկահող» պետարգելոցում ավարտվել են քարտեզագրման, սահմանների նկարագրման, էնդեմիկ ծառերի եւ բուսատեսակների գույքագրման, դրանց խնամքի, մշակման, ներտարածքային ճանապահների բարեկարգման եւ ոռոգման ցանցերի վերականգնման աշխատանքները ՀՀ կառավարության ընթացիկ տարվա պահուստային ֆոնդից հատկացված 24 մլն 841 հազար դրամի շրջանակներում: Արգելոցի 10 հազար 300 հա նախկին տարածքը ներկայումս ավելացել է եւս 1837 հեկտարով` ընդգրկելով նաեւ հարակից ալպիական գոտին եւ …

կարդալ ավելին

«2,5 միլիարդանոցը» բերեցին ԱԺ

01.11.2007

2008թ. բյուջեի ծախսային մասը նախատեսված է 820,8 մլրդ դրամ, եկամտային մասը՝ 744,9 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմում է 76 մլրդ դրամ: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը երեկ Ազգային ժողովում բյուջեի նախագիծը ներկայացնելիս նշել է, որ այս անգամ դոլարի հաշվարկային փոխարժեքը սահմանվել է 336,5 դրամ: Այս պահին, սակայն, 1 դոլարն արժե 323 դրամ: «Այս ցուցանիշը ենթակա …

կարդալ ավելին

Ընտրական հարկեր

01.11.2007

Արդեն սովորույթ է դարձել հետեւել Հարկային պետական ծառայության կողմից եռամսյակը մեկ հրապարակվող 300 խոշոր հարկատուների ցանկին: Ցանկը հատկապես հետաքրքիր է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատության մեջ, երբ հստակ երեւում է, թե հարկատուն անցած մեկ տարվա ընթացքում ավելացրե՞լ, թե՞ պակասեցրել է վճարած հարկերի չափը: Հարկային այդ ցուցանիշները շատ ավելի հետաքրքիր են դառնում նաեւ այն դեպքում, …

կարդալ ավելին

Էլի նույն երգը

01.11.2007

«2008-ին հիմնական ուշադրությունը պետք է դարձվի գների մակարդակի կառավարման, կարգավորման ոլորտի վրա»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, թե վերջերս համաշխարհային շուկայում վառելիքի եւ սննդամթերքի գների աճը «դաս է եղել» իրենց համար, ուստի իրենք գիտեն` ինչպես պետք է 2008թ. խուսափեն գնաճից: «ԿԲ-ն դա պետք է անի մոնետար գործիքներով, իսկ …

կարդալ ավելին