Տնտեսություն

Լսող վագրը

01.11.2007

«Ցրտի ու մթի տարիներ» արտահայտությունը, երեւում է, առաջիկայում շատ ենք լսելու։ Բայց որ այդ մասին սկսելու են խոսել նաեւ արտասահմանցիները, որոնք այդ տարիներին ամենեւին էլ չէին մրսում եւ նավթի լամպի տակ չէին անցկացնում երեկոները, սա արդեն նորություն էր։ «Business Week» էլեկտրոնային լրատվամիջոցում մի քանի օր առաջ լույս է տեսել Հայաստանին վերաբերող մի նյութ՝ «Հայաստանը՝ որպես …

կարդալ ավելին

Փաստաթուղթ չեն տալիս

28.10.2007

«Միկա-ցեմենտ» գործարանն ընդհանրապես դուրս է մնացել 300 խոշոր հարկատուների ցանկից եւ հավասարվել է 800-երորդական տեղ զբաղեցնողներին` վեց ամսվա կտրվածքով պետբյուջե վճարելով 25մլն դրամ: Հիշեցնենք, որ նախորդ տարի 9 ամսվա կտրվածքով 270մլն դրամ վճարելով` գործարանը զբաղեցրել է 117-րդ տեղը: Հրազդանի եւ Սեւանի շրջաններում շինանյութի, այդ թվում եւ՝ ցեմենտի մանրածախ առեւտրով զբաղվողները նույնպես դժգոհ են «Միկա-ցեմենտի» հետ …

կարդալ ավելին

Շաքարի պաշար ունեն

28.10.2007

Երեկ ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է, թե միջազգային շուկայում ցորենի գնի 20-25 տոկոս թանկացումներն անդրադառնում են Հայաստանում հացի գնի վրա: Շաքարի հետ կապված խնդիրները, նրա համոզմամբ, չի կարելի կապել ընդհանուր քաղաքականության կամ ներկրողների հետ: Ըստ նրա` դա մի քանի արհեստավարժ առեւտրականների ձեռքի գործն է, ովքեր փորձել են, օգտվելով առիթից, գումարներ …

կարդալ ավելին

Հօգուտ բյուջեի

28.10.2007

ՀՀ Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին հանրապետության անտառատարածքներում (հիմնականում` Իջեւանի, Գորիսի եւ Կապանի) անցկացրած ստուգումների ընթացքում հայտնաբերել են 968 ապօրինի հատված ծառ, որի արդյունքում բնությանը պատճառված վնասի չափը կազմել է 29,2 մլն դրամ: Հատուցման համար գանձվել է ողջ գումարը եւ մուտքագրվել ՀՀ պետբյուջե: Նշված ժամանակահատվածում բնապահպանները ստուգումներ են իրականացրել նաեւ Արարատի, Լոռու եւ …

կարդալ ավելին

Գնային վերք Հայաստանի

28.10.2007

Սպառողական շուկայում այս շաբաթ շաքարավազի հետ կատարվածին պաշտոնական հնարավոր (այսինքն` անհեթեթ) պատասխաններ դեռ կտրվեն: Մինչդեռ ակնհայտ դարձավ, որ մեր ներքին շուկան հնարավորինս բաց է ցանկացած սպեկուլյացիայի համար: Եվ, որ գնագոյացման շուկայական մեխանիզմները չեն գործում: Լայն պահանջարկի ապրանքներ ներկրող ցանկացած գործարար կամ գործարարների խումբ կարող է ցնցում առաջացնել շուկայում: Ցնցում, որ միաժամանակ գնաճ ու սպառման ծավալների …

կարդալ ավելին

Քչություն են անում

28.10.2007

Թումանյանի տարածաշրջանում այս տարի 90 տոկոսով ավելացել է հավաքագրված հարկերի չափը: Թումանյանի տարածքային հարկային տեսչությունը սպասարկում է ողջ տարածաշրջանը. հաշվառված է 1700 հարկ վճարող: Թեեւ տարածքում գործող խոշոր հարկ վճարող ընկերությունները («Վալեքս գրուպ», «Հայփոստ», «ԱրմենՏել», «Ախթալայի» ԼՀԿ եւ այլն) այսօր հարկերը վճարում են կենտրոնացված կարգով, ինչի արդյունքում նվազել էին տարածքում հարկերի հավաքագրման հնարավորությունները: Ըստ «Արմենպրեսի»` …

կարդալ ավելին

ՀԲ-ին չի բավարարում թափանցիկությունը

28.10.2007

Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակը երկու օր առաջ ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարությանը նամակով տեղեկացրել է, որ միջազգային մրցույթով «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման համար հայտ ներկայացրած երկու կազմակերպության առկայությունն այնքան էլ չի բավարարում ՀԲ-ի սպասելիքները: ՀԲ-ի Երեւանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը փոքր-ինչ դիվանագիտորեն ձեւակերպեց նախարարությանն ուղարկած նշյալ գրության բովանդակությունը: «Հայկական երկաթուղու կառավարման հանձնման …

կարդալ ավելին

«Մենք պատրաստ ենք մրցակցությանը»,- ասում է Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը

28.10.2007

– Հայաստանի բանկային համակարգի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ դեռ լիովին չեն վստահում բանկերին։ Այս հարցում առաջընթաց նկատվո՞ւմ է։ – Իհարկե, բանկի ճանաչելիությունը եւ դրա հետ կապված՝ վստահությունը դեպի տվյալ բանկը, կարեւոր հիմնախնդիրներից մեկն է։ Նախեւառաջ, ինձ ուրախացնում է այն փաստը, որ, ընդհանուր առմամբ, վստահությունը դեպի բանկային համակարգն ավելանում է։ Այդ մասին են …

կարդալ ավելին

Վարկի բերած՝ ջրի տարած

28.10.2007

Երեւանի ջրամատակարարման բարելավման առաջին վարկային ծրագրի շահագրգիռ կողմերը բավական շատ են՝ Համաշխարհային բանկ (ՀԲ), իտալական «Էյ Յութիլիթի» ընկերություն, ՀՀ կառավարություն, ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն, Ջրային տնտեսության պետական կոմիտե, «Երեւանի ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) եւ այլն: Բազմաթիվ են նաեւ այդ ծրագրի հետ կապված անձանց անունները, որոնք լայն հասարակությանը հայտնի մարդիկ են՝ Գագիկ Մարտիրոսյան, Վահան Հովհաննիսյան, Ռոջեր Ռոբինսոն, …

կարդալ ավելին

Հիմա էլ՝ ղազախական կապիտալը

28.10.2007

Ղազախստանի եւ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները թեմայով երեկ հրավիրված համաժողովին ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աիմդոս Բոզջիգիթովը նշել է, թե այս տարի գազի եւ նավթարդյունաբերական արտադրանքի Հայաստան ներմուծման հաշվին առեւտրաշրջանառության կտրուկ աճ է արձանագրվել: «Թեեւ վերջին տարիներին առեւտրաշրջանառությունն ավելանում է, սակայն 2 երկրների տնտեսությունները միմյանց լավագույնս լրացնում են, հետեւաբար մեծ է հնարավորությունը …

կարդալ ավելին

Երկաթուղին` ռուսներին

28.10.2007

«Հայկական երկաթուղի» ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելով երկաթուղին կփրկվի եւ կմնա պետության սեփականությունը: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նա նաեւ նշել է, թե 17 տարվա ընթացքում կատարվել է միայն Համաշխարհային բանկի 16 միլիոն դոլարի ներդրումը, որի արդյունքում վերանորոգվել է Երեւան-Այրում գծի շուրջ 72 կիլոմետր հատվածը, մինչդեռ ամբողջ գիծը 306 …

կարդալ ավելին

Ցեմենտի գների աճի նախադրյալներ չեն եղել

28.10.2007

Այս տարի գրանցված ցեմենտի վերջին թանկացումների համար կոնկրետ նախադրյալներ չեն եղել: «Ցեմենտի հումքը տեղական է, որը չի թանկացել, էներգակիրների գները եւս չեն բարձրացել»,- երեկ լրագրողներին ասել է «Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը: Ըստ նրա` ցեմենտի հայաստանյան շուկայում գները որոշվում են հիմնական գործունեությունն իրականացնող մի քանի կազմակերպությունների կողմից: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության …

կարդալ ավելին

Հիմա էլ շաքարավա՞զը

24.10.2007

Կիրակի օրն անսպասելիորեն Երեւանի խանութներում 1 կգ շաքարավազի մանրածախ գինը բարձրացավ 150-200 դրամով: Եթե նախորդ օրը 1 պարկ շաքարավազն արժեր 11.000 դրամ, ապա կիրակի օրն այն դարձել էր 17.000 դրամ: Իսկ երեկ Երեւանի բազմաթիվ խանութներում շաքարավազ ընդհանրապես չկար: Դրան հակառակ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» խանութների դիմաց գոյացել էր մեծ հերթ, որովհետեւ այնտեղ …

կարդալ ավելին

2008-ին կյանքն ավելի է թանկանալու

24.10.2007

Յուրաքանչյուր ամսի 20-ը տնտեսվարողների համար հարկային հաշվետվություններ ներկայացնելու վերջնաժամկետն է: Հոկտեմբերի 19-ին տնտեսվարողները հանձնում էին նաեւ 3-րդ եռամսյակի հարկային հաշվետվությունները: Եռամսյակային հաշվետվություններ հանձնողներին Հարկայինում նախ ծանուցվեց խաղի նոր կանոնների մասին, եւ հարկային տեսուչները խոստացան առաջիկայում ստուգել բոլոր նրանց գործունեությունը, ովքեր չեն ենթարկվի այդ կանոններին: Արաբկիրի հարկային ծառայությունում մի տնտեսվարողի հաշվետվությունը չէին ընդունում` պատճառաբանելով. «Տար շրջանառությունը …

կարդալ ավելին

Շահել են խաղողի այգի ունեցողները

24.10.2007

Այս տարի գյուղատնտեսական բերքն առատ է, եւ թվում է` գյուղացին այլեւս դժգոհելու պատճառ չունի: Պոմիդորի, սմբուկի, խաղողի մթերումներն արդեն գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները, եւ մթերող գործարանները պատրաստ են ընդունել մինչեւ վերջին պտուղ-բանջարեղենը: Ըստ Գյուղնախարարության Ագրովերամշակման վարչության պետ Միքայել Գրիգորյանի, բանջարեղենի մթերման սեզոնն ավարտված է համարվում, եւ որեւէ գործարան չի հրաժարվել գյուղացու առաջարկած ապրանքից: Արարատի …

կարդալ ավելին

Նորանոր ռեկորդներ

23.10.2007

Եվրոյի նկատմամբ ամերիկյան դոլարի փոխարժեքը երեկ իջել է աննախադեպ ցածր մակարդակի՝ կազմելով շուրջ 1,43 դոլար՝ 1 եվրոյի դիմաց: Դա դոլարի նկատմամբ եվրոյի ամենաբարձր փոխարժեքն է 1999 թվականին եվրոպական միասնական տարադրամի ստեղծումից ի վեր: Միաժամանակ, լրատվական գործակալությունների փոխանցմամբ, համաշխարհային շուկայում ռեկորդային բարձր մակարդակի է հասել նավթի գինը՝ 90 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

կարդալ ավելին

Թանկացումները շարունակվելու են

23.10.2007

Հայաստանում կարագը վաճառվում է մաքսային արժեքից՝ 3-5, իսկ ձեթը՝ 2-3 անգամ թանկ գնով: Բոլորին հայտնի այս իրողությունը երեկ պաշտոնապես արձանագրվեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՀ) նիստում: Հայտնի է, որ այս ապրանքների ներկրումը մի քանի հոգու մենաշնորհն է, եւ ոչ ոք չի կասկածում, որ ներկրողները դրանցից ստանում են գերշահույթներ: Իհարկե, վերջին 2-3 ամիսներին միանգամից մոտ …

կարդալ ավելին

Հերթը հասավ փաստաբանին

20.10.2007

«Ռոյալ-Արմենիայի» գործով մեղադրյալների պաշտպան Աշոտ Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին նիստի օրը՝ հոկտեմբերի 15-ին, դատավոր Սուրեն Ղազարյանը մի քանի անգամ անհիմն իրեն նկատողություն անելուց հետո, որոշել է դիմել Փաստաբանական պալատ՝ Սարգսյանին փաստաբանական գործունեությունից զրկելու միջնորդությամբ: Ա. Սարգսյանը պատմել է, թե ինչպես էր ինքն այդ օրը հասկանում, որ ինչ-որ գործողություն է նախապատրաստվում անել …

կարդալ ավելին

Տնտեսական պատերազմի շեմին

20.10.2007

Արդեն հանրահայտ դարձած 106 բանաձեւին Թուրքիայի պատասխանը չուշացավ: Թուրքիայում քննարկվում են Հայաստանի դեմ կիրառվելիք տնտեսական պատժամիջոցները: Առաջին քայլը, թերեւս, այդ երկրում աշխատող մոտ 100 ՀՀ քաղաքացիների ձերբակալությունն էր: ՀՅԴ ներկայացուցիչը փորձեց այս փաստը մեկնաբանել ոչ որպես պատասխան, այլ, որ «Թուրքիան որոշել է խիստ լինել այս (վիզաներ տրամադրելու.- Ա.Գ.) հարցում»: Եթե հաշվի առնենք, որ հարեւան երկրում, …

կարդալ ավելին

Թույլատրե՞լ է, թե՞ չի թույլատրել

20.10.2007

ՀՀ Բնապահպանության նախարարությունն արտոնել է «Վալեքս գրուպի» մեջ ընդգրկված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին (ACP)՝ լրացուցիչ ուսումնասիրել եւ նպատակահարմարության դեպքում շահագործել Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: Նշենք, որ այդ հանքավայրի շահագործման վերաբերյալ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վերջերս հայտարարել է, թե այս պահին դադարեցվել են հանքավայրի շահագործման նախնական աշխատանքները, եւ դեռեւս այս հարցը քննարկվում է: Իսկ ահա …

կարդալ ավելին